▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բիձինա Իվանիշվիլին ՀԻԱՑԱԾ Է ՀԱՅԵՐԻ ՈՒ ՀՐԵԱՆԵՐԻ շնորքով

 «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ  Բիձինա Իվանիշվիլին  «Facebook» սոցիալական ցանցի  իր էջում տեղադրել է հետևյալ հայտարարությունը.

     Լրագրողներից մեկի հարցին տված իմ պատասխանին թյուրիմացություն է հաջորդել, որի հետևանքով անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները:

   Վրաստան վերադառնալու և քաղաքականության ու ընտրություններին մասնակցելու հարցին, ես հանգամանալից պատասխան եմ տվել, սակայն թերթում է հայտնվել դրա միայն մի մասը` կտրված ենթատեքստից եւ աղավաղված, որն էլ ամբողջովին խեղաթյուրել է համատեքստը:

   Ես լրագրողի հարցին ընդգծված նշել եմ, որ հիացած եմ հայերի և հրեաների հատուկ շնորքով, որ նրանք կարողանում են աշխարհի քաղաքացի լինել, նրանք ամենուրեք հաջողակ են որտեղ էլ որ ապրեն, և ուժեղ սփյուռք ունեն:

   Իսկ ստացվել էր այնպես, որ ես զարմացած եմ, որ հայերը ապրում են այստեղ, երբ կողքին իրենց հայրենիքն է:

    Նաև ցանկանում եմ նշել, որ Վրաստանի բոլոր քաղաքացիները հավասար են` անկախ իրենց էթնիկ ծագումից: Սա երաշխավորված է Սահմանադրությամբ և իմ անձնական կարծիքն է:Վրաստանը բազմազգ երկիր է և այստեղ ապրող բոլոր ժողովուրդների հայրենիքը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին