▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանն անկումային վիճակից դուրս չի գալիս

Ասում են, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անկումային վիճակից դուրս չի գալիս, չնայած ԲՀԿ պատասխանատուները պնդում են, թե նա ամենեւին էլ պասիվ չէ, ավելին` ողջ օրը զբաղված է կուսակցության եւ ՀԱՕԿ-ի գործերով, այնուհանդերձ, կուսակցականները արդեն երեք ամիս է` նրա երեսը չեն տեսել, չգիտեն, թե ինչ են անելու, ինչպես են քվեարկելու, փորձում են լրագրողներից ճշտել-իմանալ, թե ինչ է կատարվում իրենց կուսակցությունում: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։

«Ընդ որում, ԲՀԿ արմատական մասի անկումային տրամադրությունն էլ ավելի խոր է. այն մինչեւ հիմա չի հաշտվել Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի` ընտրություններին չմասնակցելու փաստի հետ»,- գրում է «Իրատես de facto»-ն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին