▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանի եւ Գագիկ Բեգլարյանի հարաբերությունները լավացել են

«Հրապարակը» գրում է, թե օրերս մահացած ԱԺ նախկին պատգամավոր, Աջափնյակի նախկին թաղապետ Արծրուն Խաչատրյանի հոգեհանգստից հետո Գագիկ Բեգլարյանն ու Գագիկ Ծառուկյանը երկար զրուցել, ապա հեռացել են նույն ավտոմեքենայով:

Դիպվածը հետաքրքիր է ոչ միայն նրանով, որ նրանց հարաբերություններն ինչ-որ շրջան լարված էին, այլեւ, որ  Բեգլարյանը, ըստ լուրերի, կրկին ուզում է դառնալ Երեւանի քաղաքապետ, եւ նրան այդ հարցում աջակցում են մեծ թվով քաղաքական դեմքեր, այդ թվում՝ խնամի Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ այս ընտրություններում լուսանցք մղված ԲՀԿ-ն պատրաստվում է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել եւ անգամ քաղաքապետի պաշտոնը նվաճել:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին