▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում չվերթները կիրականացվեն միայն անվտանգության լիարժեք ապահովումից հետո

Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում` անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի հարցին, նշել է.

«Արցախի օդանավակայանն իրականացնելու է քաղաքացիական փոխադրումներ՝ դրանով իսկ ապահովելով Լեռնային Ղարաբաղի բնակչության հիմնարար իրավունքներից մեկը՝ ազատ փոխադրման իրավունքը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը մենք ներկայացրել ենք ՄԱԿ-ում տարածած նամակում, որում բացատրել ենք՝ ինչու ենք բացում օդանավակայանը ու ինչ նպատակներ ենք դրանով հետապնդում: Մնացածը, այդ թվում կատաղի պայքարը, պարզապես ադրբեջանական կողմից տարածվող ֆանտաստիկ ցնդաբանություն է, որոնք կարելի է մեկ բառով արտահայտել` «Սուտ»»:

Արտգործնախարարը նաև հավելել է, որ Ստեփանակերտի օդնակավակայանը ոչ թե բացվելու է, այլ` վերաբացվելու: Նա նաև նշել է, որ Արցախում չվերթները կիրականացվեն այն ժամանակ, երբ կապահովվեն անվտանգ թռիչքի համար հնարավոր բոլոր պայմանները: Ստույգ ժամկետ նախարարը չի նշել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին