▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյան. Ես խոսում եմ իմ դիակի, իսկ ՀՀԿ-ականները` ուրիշների դիակների մասին

Այսօր «Ազատության» հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է երեկվա իր հայտարարությանը: Հիշեցնենք, որ նա ասել էր, թե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին նախագահի երդմնկալության արարողությանը կմասնակցի միայն իր դիակի վրայով: «Ուզում եմ հավատալ, որ թույլ չեն տա, իսկ եթե այդքան է նրանց ուժը, հայրենիքի նկատմամբ սերը, քրիստոնեական արժեքը, այո, իմ դիակի վրա պիտի դա անեն»,- ասել է «Ժառանգության» առաջնորդն ու հավելել. «Ես խոսում եմ իմ մասին, իսկ մնացած գործիչները` հանրապետական կուսակցության գործիչները, կեղծ գործիչները խոսում են ուրիշների դիակների մասին` «հոկտեմբեր 27»-ի, «մարտի 1»-ի մասին, և տարբերությունը դրանում է: Հայ ժողովուրդը երբեք թույլ չի տալու, որ մեր երկիրը դիակ դառնա»: Րաֆֆի Հովհաննիսյանը նաև ասել է, որ չի ցանկանում «Ազատության» հրապարակում արցունք տեսնել, հրապարակ եկողները պիտի գան բարձր տրամադրությամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին