▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Օսկանյանը զայրացել է, որ ոստիկանները խոշոր պլանով նկարել են իր դեմքը

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր հացադուլ հայտարարած  Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել է Վարդան Օսկանյանն, ում հետ նախագահի նախկին թեկնածուն  զրուցել է  ստեղծված իրավիճակի մասին:

Ինչպես գրում է Առավոտ.am-ը, Րաֆֆի Հովհաննիսյանը չի մեկնաբանել  զրույցը՝ ասելով. «Եթե պարոն Օսկանյանը ցանկանա մեկնաբանություններ անել զրույցի վերաբերյալ, ես միայն ուրախ կլինեմ, բայց հարգելով զրուցակցիս ցանկությունը մեկնաբանել չեմ կարող»:

Զրույցից հետո Վարդան Օսկանյանը իրավապահ մարմիններին իր վրդովմունքն է  հայտնել  այն մասին, որ իրենք խոշոր պլանով նկարում էին պատգամավորի դեմքը զրույցի ամբողջ ընթացքում:

Ի պատասխան ոստիկանները նշել են, որ իրենք ունեն այդ իրավունքը:

Տեսանյութն` Առավոտ.am-ի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին