▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գարուն ա, չեն թողել համբուրվի գազոնի վրա». ՀՀԿ պատգամավորը` ԲՀԿ-ականին

Ինչպես հիշեցնում է  168.am-ը, նախորդ շաբաթ Ազատության հրապարակում տեղի ունեցավ հերթական միջադեպը, երբ ոստիկանները լարախաղաց Վլադիմիր Հակոբյանին թույլ չտվեցին ներկայացնել իր ծրագիրը' պատճառաբանելով, որ կանաչ տարածքի վրա չի թույլատրվում նման գործողություն կատարել: «Եթե կանաչ տարածք է, երեխա է, թող գա, խաղա, ո՞վ է արգելում, բայց մեր հայկական լեզվով ասած՝ փահլևան չի թույլատրվում: Պետք է ունենա համապատասխան թույլտվություն… Վարչական օրենսգրքի 165 հոդվածը բացեք, լյուբոյ գործունեություն իրականացնելու համար թույլտվություն է պետք»,- ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի' ասել էր փոխգնդապետ Պետրոսյանը: Սրան էլ ի պատասխան' Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր. «Ոստիկանների արածն անիրավ է: Անիրավ հրաման է, և որևէ մի հոդվածով արգելված չէ հանրային տարածքի վրա անվճար 15 րոպե իր հայրենակիցներին երջանկացնելը: Թողեք արգելքը, սա Սովետ չէ, Օսմանյան կայսրություն չէ: Ոստիկաննե՛ր, դուք Հայաստանի ոստիկաններն եք: Սա ցույց է տալիս, որ պայքարն առջևում է, ոչ մի նահանջ»:

«Հայելի» ակումբում հրավիրված մամլո ասուլիսում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ բանավեճում հիշել է վերոնշյալ միջադեպը: «Ամբողջ աշխարհում գազոնը (խոտածածկը) նրա համար է, որ ծառայի բնակչությանը, քաղաքացուն: Մարդիկ այնտեղ նստում են, համբուրվում են, շները, ընտանի կենդանիներն են օգտվում, թույլատրվում է այդ ամենը, իսկ մեզ մոտ չի թույլատրվում»,- ասել է Լյովա Խաչատրյանը:

«Ընկերոջս մոտ գարուն ա, չեն թողել համբուրվի գազոնի վրա»,- ի պատասխան' կեսկատակ-կեսլուրջ հակադարձել է Հովհաննես Սահակյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին