▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն լքել է իր ընտրազանգվածին երկրի համար ամենավճռորոշ պահին, և երաշխիք չկա, որ կրկին դա չի անի

Ցանկացած այլ քաղաքակիրթ երկրում կուսակցությունը, որը երկրորդ տեղն է զբաղեցրել խորհրդարանական ընտրություններում`իշխանությունից ընդդիմության շարքը կտրուկ անցնելու ճանապարհով, այդպիսով խլելով ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները, խիստ քննադատելով կառավարող վարչակարգը, մեծ փոփոխություններ խոստանալով իր ընտրողներին, իսկ դրանից հետո չմասնակցելով երկրի համար ամենավճռորոշ քաղաքական գործըթնացին, ինչպիսին նախագահական ընտրություններն են, իրավունք չէր ունենա մասնակցելու քաղաքական այլ գործընթացների, օրինակ`Ավագանու խորհրդի ընտրություններին:

Այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ակտիվացումը Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների նախաշեմին:

«Բարգավաճ Հայաստանը» հիասթափեցրել է իր ընտրողներին`բախտի քմահաճույքին թողնելով իր ընտրազանգվածին: Այն, որ որպես ընդդիմադիր կուսակցություն ներկայացող իր մեծությամբ երկրորդ կուսակցությունը չի մասնակցում նախագահական ընտրություններին, արդեն վատ է, բայց ավելի վատ է, երբ ԲՀԿ-ն նույնիսկ հարկ չի համարել ինչ-որ կերպ կողմնորոշել իր ընտրազանգվածին ընտրությունների նախաշեմին կամ փորձել բացատրել իր պասսիվ դիրքորոշումը երկրի ապագայի համար այդքան նշանակալի իրադարձության առնչությամբ, ինչպես դա արեցին, ասենք, Հայ ազգային կոնգրեսը և ՀՅԴ-ն: ԲՀԿ նման վարքագիծն ուղղակի հակասում է համընդունելի քաղաքագիտական ստանդարտներին՚,- նշել է Շարմազանովը:
Ըստ որում, Աժ փոխնախագահն ավելի քան տարօրինակ է համարել նախագահական ընտրություններից հետո ձմեռային քնափությունից ԲՀԿ հանկարծակի արթնացումը: ՙՆույնիսկ նախագահական ընտրություններից հետո ՙԲարգավաճ Հայաստանի՚ ղեկավարությունը հարկ չհամարեց հստակ բացատրություններ տալ իր ընտրողներին`նախընտրելով ընդհատակ անցնել և լռել: Ավելի քան երեք ամիս ԲՀԿ-ն լիակատար լռություն է պահպանել երկրում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ, և ահա Երևանի Ավագանու ընտրությունների նախաշեմին կուսակցությունն սկսել է քաղաքական կյանքի նշաններ ցույց տալ`կրկին հավատարիմ մնալով նախկին գործելակերպին, քննադատելով իշխանությանը, անիրագործելի խոստումներ տալով: Բայց որտե՞ղ են երաշխիքները, որ ԲՀԿ-ն կրկին չի լքի իր ընտրողներին երկրի և ժողովրդի ապագայի համար ամենավճռորոշ պահին՚,- նշել է փոխխոսնակը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին