▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկ Պողոսյանը` սև ցուցակում

Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնի կայքը գրում է, որ Սեյրան Օհանյանը, Հասմիկ Պողոսյանն ու Նորայր Մուրադխանյանը խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2014թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում:

  • Պարոն Սեյրան Օհանյան – ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար

2014թ.-ի մարտի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ քաղաքացի Էդվարդ Հովհաննիսյանի խնդրանքով դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ զինվորական ծառայության պիտանելության համար անթույլատրելի հիվանդությունների վերաբերյալ: Նախարարությունն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել:

  • Տիկին Հասմիկ Պողոսյան – ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար

2014թ.-ի մարտի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ մշակույթի նախարարությանը` խնդրելով տեղեկություններ "Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն" ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուների վերաբերյալ: Նախարարությունը տրամադրել է անհիմն պատասխան: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ նախարարությունը հարցման 2-րդ հարցով խնդրված տեղեկությունը մերժել է անհիմն` օրենքով չսահմանված պատճառաբանությամբ:

  • Պարոն Նորայր Մուրադխանյան - ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ քաղաքացի Նաիրա Կարապետյանի խնդրանքով 2014թ.-ի մարտի 27-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը և խնդրել է տեղեկություններ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները տրամադրելու համար պահանջել է ներկայացնել փաստաբանական արտոնագիր: Սա անհիմն պահանջ է, քան որ տեղեկություն ստանալու իրավունքը յուրաքանչյուրի իրավունքն է, այլ ոչ թե փաստաբանների մենաշնորհը, եւ պետք է իրացվի առանց խտրականության:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին