▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի փոքր Թուրքիայի, Ղրիմի ու Կիպրոսի շուրջ

Երբ ամեն անգամ Թուրքիան խոսում է Ղրիմի զարգացումներից, միտքս է գալիս նաև Կիպրոսի հարցը։ Գիտենք՝ Կիպրոսի հյուսիսային հատվածը Թուրքիայի բռնազավթման տակ է 1974-ից։ Այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։ Իսկ Ղրիմի հարցում Անկարան հասկանալի պատճառներով դժգոհ է Ուկրաինայից սևծովյան թերակղզու անջատմանն ու Ռուսաստանին միացմանը։ Եվ երբ Ղրիմի հարցում Անկարան պահանջում է արդարություն և միջազգային իրավունքների համապատասխանեցում, նրան պետք է առաջարկել նայել սեփական փորձը՝ Կիպրոսի հյուսիս բռնազավթումը։ Այս դեպքերը որոշակի նմանություն ունեն, կրկնում եմ՝ որոշակի։ Մի փոքր էլ խորհելուց կարելի է հիշել նաև Արցախի օրինակը, սակայն սա արդեն այլ հարթություն է։ 

Հ.Գ. Այստեղ չեմ քննում Ղրիմի միացման օրինականությունն ու արդարությունը, այլ զուտ պաշտոնական Անկարայի երկդիմի քաղաքականության վառ օրինակն եմ փորձում ցույց տալ։

Գևորգ Պետրոսյան


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին