1915թ. հայկական կոտորածներից շուրջ 100 տարի է անցել, սակայն Թուրքիան այդպես էլ չի ընդունում ցեղասպանության փաստը: մենք այս մասին բարձրաձայնում ենք բոլոր հնարավոր միջոցներով` գրքերով ու ֆիլմերով: ՀՀ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանն ասում է, որ այլ բան է, երբ քո ցավի մասին դու ես խոսում և բոլորովին այլ, երբ այդ մասին բարձրաձայնում են օտարները:
«Ալբերտ Իսոյանի հետ մենք հրատարակել ենք «Սև գիրք. նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների և Հայոց ցեղասպանության մասին», որում մեր ազգային ցավի ու կորստի մասին խոսում են շուրւ 160 օտարազգի նշանավոր մարդիկ, ինչն ավելի ազդեցիկ է դարձնում ասելիքը»,-ասում է Ա. Կարապետյանը:
«Սև գրքում» տեղ են գտել ամենատարբեր ազգի ներկայացուցիչների կարծիքներ` թուրքեր, պարսիկներ, ամերիկացիներ, ռուսներ և այլն:Այն սկզբում տպագրվել է բազում լեզուներով և քանի որ դրա նկատմամբ հետաքրքրությունը մեծ է եղել, թարգմանվել է բազմաթիվ այլ լեզուներով, այդ թվում` թուրքերենով:
«Գրքի թուրքերեն տարբերակն ուղղված է հենց թուրք հասարակությանը, հասարակ թուրք քաղաքացուն: Ռեջեփ Զարաքօլուն, ով ծանոթ էր այս գրքին, երբ Հայաստան եկավ ասաց, որ ինքն էր ուզում գիրքն արագ թուրքերեն թարգմանել, բայց մենք առաջ ընկանք: Այսինքն` անգամ թուրք մտավորականությունն է հասկանում խնդրի բարձրացման անհրաժեշտությունը»,-ընդգծում է ՀՀ կրթության պետական տեսչության պետը:
Այս գրքի, նաև մեծ հայ Ջանշիևի մասին գրքի և առհասարակ ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մեր անելիքների մասին զրույցի ամբողջական հեռուստատեսային տարբերակը կարող եք դիւտել կիրակի օրը Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման շրջանակներում: