▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը զարգացնում է Նովոռուսիայի գաղափարը

Ռուսաստանյան Առաջին ալիքով օգոստոսի 31-ին հեռարձակված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտությունը դադարեցնելու բանակցություններում պետք է քննարկվի այդ տարածաշրջանի պետականության հարցը:
«Անհրաժեշտ է ձգտել կյանքի կոչելու այն ծրագիրը, որի շուրջ մենք պայմանավորվել ենք: Անհրաժեշտ է անմիջապես հիմնավոր, բովանդակային բանակցություններ սկսել ոչ թե տեխնիկական հարցերի, այլ Ուկրաինայի հարավ-արևելքում հասարակության քաղաքական կազմակերպման և պետականության վերաբերյալ՝ նպատակ ունենալով պաշտպանել այնտեղ բնակվող մարդկանց օրինական շահերը», - մասնավորապես ասել է Պուտինը:
Հարկ է ուշադրություն դարձնել երեք հանգամանքի վրա:
Առաջին, Պուտինն, ըստ էության, մերժում է Պետրո Պորոշենկոյի պլանը, որովհետև Ռուսաստանի նախագահի հռչակած «պետականության հարցն» որևէ աղերս չունի Ուկրաինայի նախագահի առաջարկած իշխանության ապակենտրոնացման թեզի հետ:
Երկրորդ, «պետականության հարց» ձևակերպումն այնքան ընդհանուր է, որ կոյուկտուրայով պայմանավորված՝ կարող է ենթադրել թե Դոնեցկի ու Լուգանսկի անկախություն ու թե նրանց լայն ինքնավարություն:
Երրորդ, Պուտինը հստակ հասկացնում է, որ շարունակելու է ռուսների պաշտպանութայն քաղաքականությունը՝ ակտիվ խաղարկելով Ուկրաինայի արևելքի գործոնը:
Ուշադրություն դարձրեք՝ Պուտինն այս հայտարարությունն անում է մի իրավիճակում, երբ բոլորը հավանական են համարում ռուս-ուկրաինական պատերազմի սկսումը:
Ռուսաստանի նախագահը հասկացնում է, որ պատրաստ է դրան...

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին