▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծաղիկ Ռուբոն ինչ-որ շատ է սկսել բզբզալ

ԲՀԿ-այլընտրանքային Ռուբեն Գևորգյանը՝ նույն ինքը Ծաղիկ Ռուբոն, շատ տարօրինակ խաղեր է սկսել, իսկ ավելի պարզ ասած՝ ինչ-որ շատ է սկսել բզբզալ: Նախ ինչ-որ Երդվյալ ազատամարտիկների միություն է ստեղծում՝ դրանով իսկ պառակտելով ազատամարտիկներին, փորձելով թուլացնել Երկրապահ Կամավորականների Միությունը, հետո հայտարարում է, թե այս կառույցը քաղաքական չէ, նույնիսկ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում ասել էր, թե «Երդվյալ ազատամարտիկներ» անունն ինքնին իր մեջ այնպիսի մեծ խորհուրդ է պարունակում, իևչպիսին 1990-ականներին, երբ Նուբարաշենի դեպքերից հետո, երբ վերադարձանք Կոմիտասի այգի, 13 հրամանատարներով երդում տվեցինք, դրանց շարքերում էին Վազգեն Սարգսյանը, Սամվել Գեւորգյանը, Աշոտ Նավասարդյանը, Վահան Զատիկյանը, Արմենակ Արմենակյանը, ձեր խոնարհ ծառան՝ ես, Շանթ Հարությունյանը եւ մի քանիսը։ Բոլորս երդում տվեցինք մեր ջոկատայինների հետ միասին, որ զերծ ենք մնում քաղաքական բոլոր ընդվզումներից ...»: Ուշադրություն դարձրեք՝ այդ «բոլորս»-ի մեջ մտնում էր նաև Շանթ Հարությունյանը, ով տեսանք, թե ինչպես զերծ մնաց քաղաքական ընդվզումներից: Իսկ եթե ավելի լավ հիշենք, ապա դեռ անցած տարի ԲՀԿ-ական Ռուբեն Գևորգյանը ԱԺ-ում փորձել է պաշտպանել Շանթ Հարությունյանի արարքը, փողոցներում պայթուցիկներ պայթեցնելն ու մարդկանց կյանքը վտանգի ենթարկելը, ատելության կոչեր հնչեցնելը: Այսինքն, Ծաղիկ Ռուբոն փորձում է սատարել երկրում զենքով և ուժող հեղափոխություն անելու գաղափարին՝ այդ իսկ երկրի բնակչության անվտանգության հաշվին:
Նույն քաղաքականության հետ իբրև թե կապ չունեցող Ծաղիկ Ռուբոն նաև ազատմարտիկների հետ հանդիպման ժամանակ քննադատել է իշխանությունների՝ սահմանադարական բարեփոխումների ծրագիրը: Բա էլ ինչպե՞ս եղավ, որ այս կառույցը քաղաքական նպատակով չի ստեղծվել: Օլիգարխը մի տեսակ հակասում է ինքն իրեն: Բացի այդ էլ հայտնի չէ, թե ինչի համար է հավաքագրում այս ազատամարտիկներին և ուր կուղղորդի նրանց: Եվ կարճ ժամանակում արդեն կարողացել է նույնիսկ պատրաստել մեդալներ՝ պարգևատրումների համար: Սա ցույց է տալիս, որ այս գործի մեջ ֆինանս է ներդրվել: Ուստի դժվար թե Ռուբեն Գևորգյանն իր անձնական միջոցներից ներդրում աներ, նաև դժվար թե օլիգարխը այդպիսի համարձակություն ունենար, որ բացահայտ հակաիշխանական գործունեություն ծավալեր, եթե նրան մեկը չդրդեր, չսատարեր, չուղղորդեր: Իսկ թե ով կարող է լինել նրա մեջքի հետևում, դժվար չէ կռահելը: Գևորգյանն իր կառույցով դեմ է Սահմանադրական բարեփոխումների՞ն, դրանց դեմ է նաև ԲՀԿ-ն: Ու՞մ վերադարձի ճանապարհը կփակեն բարեփոխումները, իհարկե, «60-ամյա երիտասարդ» Ռոբերտ Քոչարյանի: Այսինքն, Քոչարյանի համար ճանապարհ հարթող ԲՀԿ-ն միջոցներ չի խնայի իր ուզածին հասնելու և երկրում վիճակը ապակայունացնելու համար, նրա համար ընդունելի կլինեն բոլոր ճանապարհները:

 

Սարգիս Բալյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին