▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր կառավարությունում ուրիշ զգայարաններո՞վ են որոշում.Փաշինյանը փոխնախարարին

Այսօր ԱԺ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ  ներկայացրեց «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքների փաթեթի նախագիծը: Փոխնախարարի խոսքով` փաթեթի նպատակը սահմանամերձ գյուղերում տնտեսական ակտիվության  խթանումն ու գործարար միջավայրի բարելավումն է:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մինչ կհնչեցներ հարցը, հայտնեց իր զարմանքը այն մասին, որ ՀՀ ֆինանսների փոխնախարարը տեղյակ չէր իր՝ «Սահմանամերձ համայնքների մասին» նախագծին:

«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 25-ի Կառավարության նիստում հանձնարարել է, որ նախագիծը քննարկեք նաև ինձ հետ և ողջամիտ առաջարկները ներառեք պատրաստվող նախագծի մեջ: Այս փաստ հաստատել եք ինձ հետ ունեցած հեռախոսազրույցում, ընդ որում, ես եմ Ձեզ զանգահարել: Հիմա վարչապետը Ձեզ հանձնարարել է, իսկ Դուք եկել, ասում եք՝ կներեք, ես այդ նախագծի բովանդակությանը ծանոթ չե՞մ:  Բա ո՞նց եք որոշել՝ այդտեղ ողջամիտ առաջարկ կար, թե՞ չէ, թե՞ Ձեր կառավարությունում մոտավորապես, հեռվից կամ ուրիշ զգայարաններով են որոշում»,-հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորի խոսքով՝ Կառավարությունում ձևավորվել էր Սահմանամերձ համայնքների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ: Այդտեղ ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ սահմանամերձ համայնքների խնդրին լուծում տալու կարևոր քայլը կոմունալ վարձերի հետ կապված փոխհատուցում տալն է:

«Հիմա ինչո՞ւ արտոնություններ չեք տալիս»: 

Վախթանգ Միրումյանի պատասխանից պարզ դարձավ՝ այ, եթե պատգամավորը իրենց նախագծի հետ կապված առաջարկություններ ունի և ցանկանում է, որ դրանք ներառվեն, կարող էր ներկայացնել, որ քննարկեին:

Ինչ վերաբերում է գազի, ջրի, էլեկտրաէներգիայի հարցերին, ապա փոխանխարարի խոսքով, դրանք նախագծում չեն քննարկվել:

Փաշինյանը նկատեց, որ իրեն ոչինչ չեն խնդրել, երկրորդ՝ իր առաջարկները նախագծի տեսքով ներկայացրել է, վարչապետն էլ հանձնարարել է ողջամիտ առաջարկները վերցնել.

«Հիմա վարչապետը Ձեզ է հանձնարարել, ստացվում է՝ Դուք էլ ի՞նձ: Պարզվում է՝ Ձեր վերադասի հանձնարարութունը չեք կատարել, կես էջանոց թուղթը չեք կարդացել, իսկ բերված փաթեթը սահմանամերձ համայնքների հետ ընդհանրապես կապ չունի»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ «Սահմանապահ համայնքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի համաձայն՝ սահմանապահ համայնքի բնակիչներն ազատվում էին համայնքի տարածքում ունեցած հողի հարկից և անշարժ գույքի գույքահարկից. հարկերի գումարները պետք է փոխհատուցվեին պետության կողմից, որպեսզի չնվազեին նաև այդ համայնքների սեփական եկամուտները, որոնց հաշվին ծառայություններ են ստանում համայնքի բնակիչները:

Նախագծով առաջարկվում էր նաև, որ սահմանապահ համայնքների բաժանորդների սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու և ոռոգման ջրի ամսական վարձավճարի 50 տոկոսը փոխհատուցվի ՀՀ պետական բյուջեի միջոցներից:

Նախագիծը ԱԺ քառօրյա չընդգրկվեց.դեմ քվեարկեցին 3, կողմ՝ 40, ձեռնպահ՝ 50 պատգամավորներ:

Անի Կարապետյան

Այսօր ԱԺ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ  ներկայացրեց «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքների փաթեթի նախագիծը: Փոխնախարարի խոսքով` փաթեթի նպատակը սահմանամերձ գյուղերում տնտեսական ակտիվության  խթանումն ու գործարար միջավայրի բարելավումն է:
ՀԱԿ պատգամավոր Նկոլ Փաշինյանը մինչ կհնչեցներ հարցը, հայտնեց իր զարմանքը այն մասին, որ ՀՀ ֆինանսների փոխնախարար ը տեղյակ չէր իր «Սահմանամերձ համայնքների մասին» նախագծին: Իսկ զարմանքը պայմանավորված է նրանով, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 25-ի Կառավարության նիստում հանձնարարել է, որ նախագիծը քննարեն նաև իր հետ և ողջամիտ առաջարկները ներառեն պատրաստվող նախագծի մեջ.
Էս փաստ հաստատել եք ինձ հետ ունեցած հեռախոսազրույցում, ընդ որում, ես եմ Ձեզ զանգահարել: Հիմա վարչապետը Ձեզ հանձնարարել է, իսկ Ֆուք եկել, ասում եք՝ կներեք, ես այդ նախագծի բովանդակությանը ծանոթ չեմ:  բա ո՞նց եք որոշել՝ այդտեղ ողջամիտ առաջարկ կար, թե՞ չէ, թե՞ Ձեր կառավարությունը մոտավորապես, հեռից կամ ուրիշ զգայարաններով են որոշում:
պատամավորի խոսքով՝ Կառավարությունում ձևավորվել էր 
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին