▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պահին մոբիլիզացնում ենք երկրի ողջ հանրությանը` ճիշտ պահին ճիշտ քայլ կատարելու համար

Եթե ոմանց համար դեռ պարզ չէ, թե ինչ է մեզ սպասվում մոտ ապագայում, հստակեցնեմ` տեղի է ունենալու իշխանափոխություն, ձևավորվելու է ժողովրդի կողմից իրականում ընտրված նոր բազմակուսակցական իշխանություն, վերացվելու են մարդկանց թալանող անգրագետ որոշումներն ու օրենքները,պետական կառավարման համակարգում անկախ քաղաքական դիրքորոշումից ու կուսակցական պատկանելիությունից աշխատելու են ոչ թե կլանային բարեկամներ,այլ պետական մտածողությամբ ազնիվ մասնագետներ:

Չի լինելու մենաշնորհ ոչ տնտեսության, ոչ էլ քաղաքականության մեջ, օտարերկրյա ներդրումները մեծ ծավալներով իրականացվելու են Հայաստանում, որովհետև այլևս "փայ" մտնելը արգելվելու է, փոքր բիզնեսը ազատվելու է բոլոր հարկերից, ոտքի է կանգնելու գյուղատնտեսությունը,զարգանալու է արդյունաբերությունը:

Ի վերջո, որևէ մասնավոր ընկերություն չի կարողանալու գծագրել մեր քաղաքների փողոցներն ու լկտիաբար հարստանալ քաղաքացու հաշվին, իսկ պետական գանձարան "թաթը" մտցնող պաշտոնյան նստելու է բանտում: Հետևաբար բացվելու են աշխատատեղեր,բարձրանալու են աշխատավարձերն ու թոշակները:


P.S.

Իսկ այս պահին մենք ձևավորում ենք քաղաքացիական շտաբներն ու մոբիլիզացնում մեր երկրի ողջ հանրությանը ճիշտ պահին ճիշտ քայլ կատարելու համար:

 

Տիգրան Ուրիխանյան 

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի քարտուղար

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին