▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանը կշտամբալից հայացք գցեց Նաղդալյանի ուղղությամբ՝ անջատելով նրա բարձրախոսը

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր հայտարարեց, որ Տնտեսական հանձնաժողովն այսօր նիստ է գումարել և առաջարկել է ԱԺ-ին՝ Կառավարության կողմից ներկայացված Շահութահարկի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 2-րդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել 48 ժամվա ընթացքում:

Երբ քվեարկության էին դրվելու «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունները, պատգամավորներն ասացին, որ դեմ են այս օրինագծին, և պետք է կրկին քննարկումներ անել, շտկել այն: 

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին վրդովեցրեց ընդդիմադիր պատգամավորների ընդվզումը և նա սկսեց բարկացած ասել, թե հենց ընդդիմադիրներն էին խնդրի անձնավորման դեմ միշտ խոսում, մինչդեռ հիմա հենց իրենք են անձնավորում: Իսկ այդ ընթացքում Գալուստ Սահակյանի ազդանշանային համառ զգուշացումները՝ ժամանակի սպառման մասին, անտեսում էր:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց. «Եթե բոլոր քաղաքական ուժերն ասում են դա հապշտապ, «թըփշըփ» որոշում է, ապա ականջալուր ինչո՞ւ չեք լինում, չի կարելի նման «թըփշըփությամբ» օրինագիծ բերել ու ընդունել: Դահլիճն ասում է՝ արգումենտներ ունենք, համբերեք դա բերենք ու քննարկենք»:

Հրանտ Բագրատյանն էլ դիմելով Հերմինե Նաղդալյանին՝ ասաց. «Մենք հունվարին արդեն ունենք 35 տոկոս արտահանման անկում: Տիկին Նաղդալյան, ես Ձեզ շատ եմ հարգում, բայց կամ փոխենք ձեզ, կամ տնտեսագիտությունը.այդտեղ երկու ելք կա: Այյն, ինչ դուք ասում եք, հակասում է տնտեսագիտությանը: Դուք տնտեսագիտության պրոֆեսոր ե՞ք»։

Նաղդալյանը տեղից որոշեց արձագանքել: Դա արժանացավ Գալուստ Սահակյանի կշտամբալից հայացքին. ԱԺ նախագահն անջատեց Նաղդալյանի բարձրախոսն՝ ասելով, թե այս ինչ է անում: Սա ծիծաղ առաջացրեց դահլիճում:

Օրինագիծն ընդունվեց 64 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Անցնելով օրակարգին՝ երբ քվեարկության էր դրվելու «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունները, հիմնականում ՕԵԿ պատգամավորները ընդվզեցին, որ դեմ են այս օրինագծին, և պետք է կրկին քննարկումներ անել, շտկել այն: Դեմ արտահայտվեցին նաեւ ՀԱԿ եւ ՀՅԴ պատգամավորները:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին վրդովեցրեց ընդդիմադիր պատգամավորների ընդվզումը եւ նա սկսեց բարկացած ասել, թե հենց ընդդիմադիրներն էին խնդրի անձնավորման դեմ միշտ խոսում, մինչդեռ հիմա հենց իրենք են անձնավորում: Նա այնքան էր տարվել իր մտքերի արտահայտմամբ, որ անտեսում էր անգամ Գալուստ Սահակյանի ազդանշանային համառ զգուշացումը՝ ժամանակի սպառման մասին:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր կողմից հայտարարեց. «Եթե բոլոր քաղաքական ուժերն ասում են դա հապշտապ, «թըփշըփ» որոշում է, ապա ականջալուր ինչո՞ւ չեք լինում, չի կարելի նման «թըփշըփությամբ» օրինագիծ բերել ու ընդունել: Դահլիճն ասում է՝ արգումենտներ ունենք, համբերեք դա բերենք ու քննարկենք»:
ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ լրջագույն մտավախություն կա, որ սա բերելու է արտահանման մենաշնորհի. «Մենք առաջարկում ենք հետ վերցնել այս օրինագիծն, ու հնարավորություն ընձեռվի անցկացնել հավելյալ քննարկումներ, այլ ոչ թե 48 ժամում ընդունենք այս օրինագիծը»: Իսկ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, դիմելով Հերմինե Նաղդալյանին, ասաց. «Տիկին Նաղդալյան, ես ձեզ շատ եմ հարգում, բայց կամ փոխենք ձեզ, կամ տնտեսագիտությունը, քանի որ այն, ինչ դուք ասում եք, հակասում է տնտեսագիտությանը: Դուք տնտեսագիտության պրոֆեսոր չեք»։ Տիկին Նաղդալյանը տեղից որոշեց արձագանքել: Դա արժանացավ Գալուստ Սահակյանի սեւեռուն ու կշտամբալից հայացքին: Դահլիճը պայթեց ծիծաղից:
Օրինագիծն ընդունվեց 64 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին