▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օբաման նման է չար զոքանչի... Ժիրինովսկի

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատժամիջոցային քաղաքականությունը համեմատել է չար զոքանչի պահվածքի հետ,-հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Օրերս կայացած ելույթի ժամանակ Ժիրինովսկին ասել է, որ Օբամայի համար բոլորը մեղավոր են և վերջինս բոլորին էլ վերացնելու է: Ժիրինովսկու խոսքով` զոքանչների մասին հնչող բոլոր անեկդոտների հիմքում նույն բանն  է` զոքանչներից վնասն ավելի շատ է, քան` օգուտը: Ներկաներից մեկն էլ,  առարկելով սկանդալային քաղաքական գործչին, ասել  է.  «Զոքանչների վերաբերյալ ամեն մեկն էլ իր սեփական փորձն ունի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին