▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր չափն իմացեք, այլապես իմ պահվածքը կլինի ադեկվատ. Արտակ Շաբոյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

pastinfo.am-ը գրում է. ՀՀ  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ 2015 թվականի տարեկան գործունեության ծրագրի քննարկումը հետաքրքիր էր, բավականին ռացիոնալ առաջարկներ եղան:

Այս կարծիքը  Ազգային ժողովում այսօր քննարկման ավարտին հայտնեց ՀՀ ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շիբոյանը՝ հավելելով, որ բավականին շատ գրառումներ է կատարել և հետաքրքիր, կառուցողական  առաջարկների հիման վրա արդեն համապատասխան հանձնարարականներ տվել:

Նա բոլոր հարցերի հետ կապված համագործակցելու և կառուցողական քննարկումներ կազմակերպելու պատրաստակամություն հայտնեց՝ չշրջանցելով եռօրյա բավականին բուռն քննարկումների ընթացում անձամբ իր և հանձնաժողովի հասցեին հնչած սուր քննադատությունը:
 
«Այնուհանդերձ ես կցանկանայի նաև որոշ ընդդիմադիր գործիչներին անդրադառնալ, ովքեր վիրավորում և զրպարտում են: Դուք դրա իրավունքն ընդհանրապես չունեք: Ցանկանում եմ կրկին կոչ անել՝ ձեր չափն իմացեք և նորմալ պահեք, այլապես իմ պահվածքը կլինի ադեկվատ»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե մտահոգ են մրցակցությամբ, թող առաջարկներ ներկայացրեն, այլ ոչ թե տարին մեկ անգամ իրեն ԱԺ-ում տեսնելով՝  «պոպուլիզմին զոռ տալով` անհիմն արտահայտություններ» թույլ տան:
 
Նշենք, որ ՏՄՊՀ-ի  2015 թվականի տարեկան գործունեության ծրագիրն ընդունվեց ի գիտություն:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին