▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանից այլ բան չէինք էլ կարող սպասել` դա Բաքվի գործելաոճն է. Արծրուն Հովհաննիսյան

Asekose.am-ը ներողություն է խնդրում իր ընթերցողներից, որ կայքի լրահոսում հայտնվել էր  հայ-ադրբեջանական սահմանն անցած Անդրանիկ Գրիգորյանի մասնակցությամբ համացանցում հայտնված հերթական տեսանյութը, որտեղ պարզ երևում է, որ նա կարդում է այն տեքստը, որ իրեն տվել են Բաքվի ագիտատորները:

Այս կապակցությամբ Replik.am-ի թղթակիցը փորձեց զրուցել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով նախ չողջունեց հայկական կայքերում տեսանյութի տարածելը և ասաց. «Ադրբեջանից այլ բան չէինք էլ կարող սպասել»:
Անդրանիկ Գրիգորյանը ընթերցում է այն տեքստը, որ իրեն տվել են Բաքվի ագիտատորները


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այս առիթով Asekose.am-ի  թղթակցի հետ զրույցում հայտարարեց հետևյալը.  «Ադրբեջանից այլ բան չէինք էլ կարող սպասել, դա Բաքվի գործելաոճն է»: Արծրուն Հովհաննիսյանը  ևս մեկ անգամ հորդորեց հայկական լրատվամիջոցներին` այս հարցում ցուցաբարել ծայրաստիճան զգուշավորություն:

 

Կարդացեք նաև`  Ադրբեջանում կամ սպանում են և հրճվում, կամ ներկայացնում` Հայաստանից գնացածն այնտեղ գտել է իր դրախտը. Արծրուն Հովհաննիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին