▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

The Washington Post-ի և The New York Times-ի կոչը Օբամային

«

Մանրամասները` yerkir.am կայքում:

«

Մանրամասները` yerkir.am կայքում:

«

Մանրամասները` yerkir.am կայքում:

« "The Washington Post" հեղինակավոր օրաթերթն անհարաժեշտ է համարում, որ այս տարի Բարաք Օբաման արատասանի «ցեղասպանոթյուն» եզրը՝ հետևելով Հռոմի պապի օրինակին»,-գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում:

Նշենք, որ   երեկ էլ The New York Times-ն էր  իր խմբագրականում կոչ  անում Օբամային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը` մասնավորապես նշելով.  «Թուրքիայի հետ լավ հարաբերություններ պահպանելը կարեւոր է, բայց Միացյալ Նահանգները պետք է առնվազն միանա Եվրոպայի եւ Հռոմի Ֆրանցիսկոս պապի քայլին` հասկացնելու համար պարոն Էրդողանին, որ ամենամեծ վտանգը Թուրքիային հասցվում է ոչ թե որեւէ մեկի արտասանած «ցեղասպանություն» բառից, այլ 100 տարի առաջ կատարվածը ճանաչել հրաժարվելուց»»:

Ավելացնենք, որ իրավագետ Սուրեն Սարգսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում այսօր կատարել է հետևյալ գրառումը. «New York Times-ը նույնիսկ շաբաթ և կիրակի օրերին հանգիստ չի տալիս թուրքերին։ Չի էլ թողնում առանձնապես հանգստանան նախագահ Օբաման և նրա վարչակազմը։ Թիրախի տակ է նաև ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը, ով ժամանակին Օբամայի նման աջակցել է Ցեղասպանության ճանաչման գործընթացին, ավելին՝ «ԱՄՆ-ն և ցեղասպանության դարաշրջանը» վերնագրով լուրջ աշխատություն ունի։ Փաուերը ԱՄՆ-ում մեծ ազդեցություն ունեցող կին է»։


Մանրամասները` yerkir.am կայքում:

«

Մանրամասները` yerkir.am կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին