▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավունք ունե՞նք չհարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Սերբիայի նախագահ

Սերբ ժողովուրդը հասկանում է Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը: Այդ մասին այսօր՝ ապրիլի 24-ին, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:

Նրա խոսքով՝ տեղի է ունեցել հրեշավոր Ցեղասպանություն: «Իրավունք ունե՞նք, արդյոք, չհարգել Հայոց ցեղասպանության զոհերի հավաքական հիշատակը: Պատմական ճշմարտության ժխտումը բացասաբար է ազդում իրազեկության մակարդակի վրա: Մենք այստեղ չենք եկել ինչ-որ մեկին դեմ կամ կողմ լինելու համար, այլ հարգելու Հայաստանի ժողովրդի զոհերի հիշատակը»,- ընդգծել է Սերբիայի նախագահը:

Տոմիսլավ Նիկոլիչը նշել է, որ ժամանակակից աշխարհում շատ հաճախ մանիպուլացնում են «ցեղասպանություն» եզրույթը: «Կարո՞ղ էինք մենք այսօր այստեղ ներկա չգտնվել եւ դավաճանել նրանց, ովքեր արյունոտ անցյալից հավատում են, որ միայն ճշմարտությունը կփրկի մեզ: Ոչ, մենք չէինք կարող եւ չէինք համարձակվի ներկա չգտնվել: Մենք թույլ չենք տա, որպեսզի պարտադրված քաղաքական կոռեկտությունը ցավ պատճառի աշխարհի մարդկանց: Անկախ դավանանքից, լեզվից եւ ռասայից՝ մենք աշխարհի քաղաքացիներ ենք եւ պետք է միավորենք մեր ուժերը՝ գլոբալ մարտահրավերներին պատասխանելու համար», - ասել է Նիկոլիչը: Նա ընդգծել է, որ Սերբիան հավատում է քաղաքականության միայն այդ իմաստին, եւ մարդկային կյանքի նկատմամբ հարգանքն այլընտրանք չունի:

Աղբյուրը` News.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին