▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն, ի վերջո, համաձայնել է ստորագրել հայտարարությունը

 

Ռիգայում ավարտվեց Արևելյան գործընկերության գագաթնաժողովը։ Ընդունված հռչակագրի 5-րդ կետը վերաբերում է հակամարտություններին: Եվ հենց այս կետն էր հարուցել ադրբեջանցի պատվիրակների զայրույթը։
Այստեղ Ղարաբաղյան հակամարտության մասով նշվում է, որ գագաթնաժողովի մասնակիցները լիակատար աջակցություն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ԼՂ հակամարտության հարցում, եւ 2009 թվականից նախագահների ընդունած հայտարարություններին:
Հիշեցնենք, ԵՄ Արևելյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի շուրջ կրքերը թեժացան, երբ Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարեց, թե հրաժարվում է ստորագրել ԱլԳ ամփոփիչ հռչակագիրը` դրանում Ղարաբաղի վերաբերյալ տեղ գտած ձեւակերպումների պատճառով:
Ըստ որոշ լուրերի, Եվրոպացի դիվանագետների եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած հեռախոսային բանակցություններից հետո, Բաքուն ի վերջո համաձայնել է ստորագրել հայտարարությունը` կից ներկայացնելով իր վերապահումները։

Ռիգայում ավարտվեց Արևելյան գործընկերության գագաթնաժողովը։ Ընդունված հռչակագրի 5-րդ կետը վերաբերում է հակամարտություններին: Եվ հենց այս կետն էր հարուցել ադրբեջանցի պատվիրակների զայրույթը։ Այստեղ նշվում է, որ գագաթնաժողովի մասնակիցները լիակատար աջակցություն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ԼՂ հակամարտության հարցում, և 2009 թվականից նախագահների ընդունած հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Ռիգայում ընթացող գագաթնաժողովը նախագահող Սերջիո Մատարելլա Մոգերինին վրդովվել և չնախատեսված ընդմիջում է հայտարարել. վերջին պահին Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել համաձայնագիրը՝ դրանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող ձևակերպումների պատճառով: Ադրբեջանական կողմի այս քայլը հարուցել է եվրոպական երկրների ներկայացուցիչների հիասթափությունը:

Ըստ որոշ լուրերի, Եվրոպացի դիվանագետների եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած հեռախոսային բանակցություններից հետո, Բաքուն ի վերջո համաձայնել է ստորագրել հայտարարությունը` կից ներկայացնելով իր վերապահումները։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին