▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու ռաունդով առաջարկների լուրջ փաթեթ է մշակվել

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ էլեկտրաէներգիայի թանկացվման հարցին պետք է տալ ողջամիտ, մասնագիտական մոտեցումներ, լուծումներ:

Երկու ռաունդով առաջարկների լուրջ փաթեթ է մշակվել: Հիմանական սկզբունքային կետն այն է, որ ժողովուրդը չպետք է տուժի:

«Նախ պետք է իմանալ, թե սակագինն ինչպես է ձևավորվում: Այն ձևավորվում է հատուկ մեթոդաբանությամբ.կոչվում է անհրաժեշտ հասույթի ծավալ: Այսինքն, որպեսզի մենք ինչ-որ սակագին ստանանք, պետք է ինչ որ ծավալ ունենանք, որը ՀԷՑ-ը ստանում է: Ծավալը ձևավորվում է հատուկ բանաձևով, որը բաղկացած է 5-6 բաղադրիչից:  Ողջ Հանրապետությունը տարեկան սպառում է 5.5 միլիարդ կիլովատ ժամ էլեկտրաներգիա, բայց արտադրում ենք ավելին՝ մոտ 7 միլիարդ: Ավել արտադրածի մի մասը գնում է Իրան՝ 1 խմ գազի դիմաց 3 կվտ ժամ էլէներգիայով: 3-4 անգամ ավելի էներգիա է մեզ մնում:

Հետո 5.5 միլիարդ կիլովատ ժամը բազմապատկվում է սակագնով 42 դրամով, որը կոչվում է հասույթ: Դրան գումարվում է անհուսալի դեբիտորական պարտքերը, որ ՀԷՑ-ին են պարտք: Իսկ սա սակագնի բարձրացման էլեմենտներից մեկն է: Տարիներ շարունակ ՀԷՑ-ը էլէներգիա է մատակարարում «Նաիրիտ»-ին, «Վանաձոր-Քիմպրոմ»-ին և որևէ բան չի ստանում»,-ասաց Միքայել Մելքումյանը՝ շարունակելով.

«ՀԷՑ-ն ունի 7800 աշխատող, սա բազմապատկեք նվազագույնը 200.000-ով, կստանանք այսքան միլիարդ ծավալ.կան նաև ընթացիկ վերանորոգումներ և այլն: Իմ առաջարկն այն է, որ ծախսերը բերել այն տեսքի, որ չտանեն սակագնի թանկացման: Սահմանեն հարկային ռեժիմ, որպեսզի բնակիչը չտուժի: Պետք է վերանայվի նաև շահութաբերության մակարդակը»:

Խոսելով ՀԷՑ-ի պարտքերից, որը 250 միլիոն դոլար է, պատգամավորը նկատեց.

«Դա առաջացել է տարիների ընթացքում, բայց այն պարտքի չափը, որը որ խաթարում է այսօր ՀԷՑ-ի բնականոն գործունեությունը, դա 24 միլիարդ դրամն է»:

Մ.Մելքումյանի փոխանցմամբ՝ գործունեությունը շարունակելու համար ՀԷՑ-ը բարձր տոկոսադրույքներով վարկեր է վերցրել ու այդ տոկոսը փակելու խնդիրն էլ է սակագնի թանկացման մեջ ներառված:

«Պետությունը պետք է միջամտի, բանակցի միջազգային կառույցների հետ, վարկ վերցնի, ինչպես նաև մասնակի բաժնետեր դառնա»,-հավելեց պատգամավորը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին