▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատասխան եք տալու.Պարույր Հայրիկյանը կդիմի Գլխավոր դատախազին

Երեկ 104 կողմ, 10  դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովում ընդունվեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը, իսկ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դեռևս հույս ունի, որ գործը հանրաքվեին չի հասնի.

«Ես դեռ հույս ունեմ, որ գործը հանրաքվեի չի հասնի: Ստացվում է այնպես, որ մեր Ազգային ժողովի 80 տոկոսը կողմ է մի նախագծի, որի վերաբերյալ սրանից 2 ամիս առաջ հայ-վրացական կազմակերպությունը հարցում էր կատարել ու ակնհայտ էր դարձել, որ այս նախագծին դեմ է ժողովրդի 81 տոկոսը: Եվ դա տրամաբանակն է, քանի որ ոչ ոք չի ասի՝ իմ իրավունքը վերցրեք ու տվեք ինչ-որ միջակությունների»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդը՝ նշելով, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը հակասահմանադրական է, և ինքը ծրագրում է դիմել Գլխավոր դատախազին, որպեսզի հանձնաժողովի բոլոր անդամները քրեական պատասխանատվության ենթարկվեն.

«Ծրագրում եմ դիմել ՀՀ Գլխավոր դատախազին՝ քրեական պատասխանատվության ենթարկելու հանձնաժողովի բոլոր անդամներին: Ճիշտ է հետո բարոյապես պատասխան տալու են, բայց հիմա խոսքը Սահմանադրության կոպտագույն խախտման մասին է»,-նկատեց Պարույր Հայրիկյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին