▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալային գրառում սոցցանցում. «Էրդողանը գումարներն արդեն հանել է Թուրքիայից ու պատրաստվում է փախչել»

 

Fuat Avni ծածկանունով օգտատերը, ով Twitter-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին սոցցանցում իր հրապարակումներով պարբերաբար ցնցում է Թուրքիան,  հերթական սկանդալային հայտարարությունն է արել:
Թուրքական «Cumhuriyet»  թերթի փոխանցմամբ՝  նշյալ օգտատերն այս անգամ առաջ է քաշել այն վարկածը, թե նախագահ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, զինված թիկնապահների ուղեկցությամբ  փախել է Իտալիա՝ իր հետ տանելով միլիարդավոր դոլարներ: Այս առթիվ Իտալիայի համապատասխան կառույցների հետ իբրև թե նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել:  Ֆուաթ Ավնին նաև նշել է, թե նախ Էրդողանի որդին տարել է փողերը, հետո պիտի հետևի ընտանիքի և հենց Էրդողանի հեռանալը երկրից:
Twitter-ի սկանդալային օգտատիրոջ գրառման համաձայն՝ Էրդողանը Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուին է պատվիրել զբաղվել այդ գործով: Ըստ վարկածի՝ գործընթացի մեջ Սինիրլիօղլուն ներգրավել է նաև իր ամենավստահելի մարդուն՝  Հռոմի Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Այդըն Սեզգինին:
Ֆուաթ Ավնի ծածկանունով հանդես եկող օգտատերը գրում, թե Էրդողանն արդեն հասկացել է , որ ամեն ինչ վերջացել է և ինքը կարող է դատարանի առաջ կանգնել:
«Դրա համար նախ որոշել է գումարները երկրից դուրս բերել: Ավելի ուշ ընտանիքն ու ինքն էլ կփախչեն: Բիլալին մինչև ընտրությունները կպահեն Իտալիայում, հետո ըստ իրավիճակի  կորոշեն՝  վերադառնա՞ նա, թե՞ ոչ»:
Ըստ Ավնիի՝  քննարկվում են նաև Իտալիայից երրորդ երկիր՝ Շվեյցարիա կամ մեկ ուրիշ վայր տեղափոխվելու հնարավորությունները, համապատասխան աջակիցներ են փնտրվում Ֆրանսիայում և այլուր:
Աղբյուր`    Ermenihaber

Fuat Avni ծածկանունով օգտատերը, ով Twitter-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին սոցցանցում իր հրապարակումներով պարբերաբար ցնցում է Թուրքիան,  հերթական սկանդալային հայտարարությունն է արել: Թուրքական «Cumhuriyet»  թերթի փոխանցմամբ՝  նշյալ օգտատերն այս անգամ առաջ է քաշել այն վարկածը, թե նախագահ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, զինված թիկնապահների ուղեկցությամբ  փախել է Իտալիա՝ իր հետ տանելով միլիարդավոր դոլարներ:

Այս առթիվ Իտալիայի համապատասխան կառույցների հետ իբրև թե նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել:  Ֆուաթ Ավնին նաև նշել է, թե նախ Էրդողանի որդին տարել է փողերը, հետո պիտի հետևի ընտանիքի և հենց Էրդողանի հեռանալը երկրից:Twitter-ի սկանդալային օգտատիրոջ գրառման համաձայն՝ Էրդողանը Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուին է պատվիրել զբաղվել այդ գործով: Ըստ վարկածի՝ գործընթացի մեջ Սինիրլիօղլուն ներգրավել է նաև իր ամենավստահելի մարդուն՝  Հռոմի Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Այդըն Սեզգինին:

Ֆուաթ Ավնի ծածկանունով հանդես եկող օգտատերը գրում, թե Էրդողանն արդեն հասկացել է , որ ամեն ինչ վերջացել է և ինքը կարող է դատարանի առաջ կանգնել:«Դրա համար նախ որոշել է գումարները երկրից դուրս բերել: Ավելի ուշ ընտանիքն ու ինքն էլ կփախչեն: Բիլալին մինչև ընտրությունները կպահեն Իտալիայում, հետո ըստ իրավիճակի կորոշեն՝ վերադառնա՞  նա, թե`  ոչ»: Ըստ Ավնիի՝  քննարկվում են նաև Իտալիայից երրորդ երկիր՝ Շվեյցարիա կամ մեկ ուրիշ վայր տեղափոխվելու հնարավորությունները, համապատասխան աջակիցներ են փնտրվում Ֆրանսիայում և այլուր:

Աղբյուր`    Ermenihaber

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին