▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը, ահաբեկչությունն ու մութ կետերը

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այստեղ մի քիչ մութ բան է տեսնում.

«Հայաստանում ահաբեկչություն կարող է լինել 3 դեպքում.մեկը՝ կապված Ռուսաստանի հետ, որի թիրախը ռազմաբազան է, երկրորդը՝ թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայություններն ինչ-որ մեկի անվան տակ մի բան անեն, երրորդն էլ, որից շատ եմ վախենում, այն է, որ ՀՀ իշխանություններն այնքան ապուշ բաներ են ասում, որ վերջ ի վերջո թիրախավորում են մեր երկիրը: Կա մեկ տարբերակ ևս, որը միշտ Հայաստանն արել է.զենքը դրել են ու մեկին բռնել»,-նման կարծիք հայտնեց Արամ Կարապետյանը:

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանն էլ նշեց, որ  դեռևս սա որեւէ բանի հետ պետք չէ կապել.

«Սպասենք հետաքննության արդյունքներին, բայց դա ամենեւին չի նշանակում, որ մեր քաղաքացիները պետք է շատ ուշադիր չլինեն, որովհետեւ գիտենք, որ Ադրբեջանում լավ հայախոս ադրբեջանցիներ կան»,-նկատեց Գառնիկ Իսագուլյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին