▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կծնվի օձի և ոզնու ամուսնությունից

Քաղաքական գործիչներն ու քաղաքագետները շարունակում են քննարկել ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունն ու սպասվող փոփոխությունները:

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն, օրինակ՝ հիշեց Արմեն Ռուստամյանի հայտարարությունն այն մասին, թե ՀՀԿ-ն հեղինակազրկված է ու իրենք գալիս են, որպեսզի թույլ չտան, որ երկիրը փլուզվի «ՀՀԿ-ն պետք է որոշի՝ կարելի է այդ սկզբունքով շարժվել, թե՝ ոչ:

Եթե ՀՅԴ-ին հրավիրել են, որ փրկի կործանումից՝ սա մի սկզբունք է, երկրորդ՝ կա կոմպրոմիսի գնալու տարբերակը: Իսկ, թե սոցիալիստ դաշնակցությունը ո՞նց է մասնակցելու այս լիբերալիստական քաղաքականությանը՝ չգիտեմ, չեմ հասկանում: Ցավոք, սա երկրին ոչինչ չի տալու»,-ասաց Արամ Սարգսյանը:

Հարցին, թե այս համագործակցության արդյունքում ի՞նչ կլինի, Արամ Սարգսյանը անեկդոտ պատմեց. «Մի մարդու հարցնում են, թե օձի և ոզնու ամուսնությունից ի՞նչ կծնվի, նա պատասխանում է ՝ չորս մետրանոց փշալար: Հիմա դուք որոշեք, թե ինչ կստացվի»։

Իսկ, ահա ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի կարծիքով՝ սա քաղաքական գործընթաց է ու սարսափելի, մութ կետեր փնտրել անհրաժեշտ չէ:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին