▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի բանակին հաջողվել է հետ վերցնել Շահումյանի շրջանի Գյուլիստան բնակավայրը.REGNUM

Ռուսական REGNUM գործակալությունը դեռևս մայիսի 3-ին նյութ է հրապարակել՝ հղում կատարելով OSTKRAFT վերլուծական կենտրոնին՝ գրելով.
«Ապրիլի 2-5-ի պատերազմական գործողությունների ժամանակ ԼՂՀ բանակին հաջողվեց հսկողություն սահմանել նախկին ԼՂԻՄ-ի Շահումյանի շրջանի Գյուլիստան բնակավայրի նկատմամբ: Գյուլիստանը ԼՂ-ի հինգ մելիքություններից ամենահյուսիսայինն էր, որը կազմավորվել է 17-րդ դարում:Հենց այնտեղ 1813թ. կնքվեց Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև խաղաղության համաձայնագիրը: Պարսկաստանը դրանով ընդունեց, որ «հավերժ ժամանակով» Ռուսաստանին են անցնում Դաղստանը, Քարթլին, Կախեթիան, Մեգրելիան, Իմերեթիան, Աբխազիան և այնպիսի խանություններ, ինչպիսիք են Բաքվի, Ղարաբաղի, Գանձակի, Շիրվանի, Դերբենդի խանությունները: Ռուսական կայսրությանն անցավ նաև Թալիշի խանությունը…»:

Հետաքրքիրն այն է, որ այս մասին լռում է և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին