▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Աստանայում

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ վաղը Աստանայում կկայանա Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը: Նիստի մասնակիցները կքննարկեն ԵՏՄ գործունեության խնդիրները, ինչպես նաև արտասահմանյան պետությունների հետ առևտուրը:

Խորհրդի նիստին կմասնակցեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, ովքեր կքննարկեն ինտեգրացման խորացման հեռանկարները, ներառյալ՝ գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորումը, կարծիքներ կփոխանակեն արտասահմանյան երկրների և տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնման շուրջ: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին