▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է տեսել ջիպերով, աղախիններով ռազմաճակատ գնան

Արցախի Պաշտպանության բանակի հիմնադիր, Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան

Նախկին բարձրաստիճան զինվորականը վերջին շրջանում գտնվում էր Մոսկվայում:

«Իսկապես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են՝ ի՞նչ Սամվել Բաբայան, չեմ ճանաչում նրան: Պարտավոր ենք բոլոր ժամանակների մեր ազգի հերոսներին գնահատել, ու եթե ցանկություն ունի իր փորձով, հմտությամբ օգնել Հայրենիքին, դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը նույնպես ողջունեց Սամվել Բաբայանի վերադարձը.

«Հայրենասեր մարդ է, վերադարձել է՝ ծառայելու իր հայրենիքին: Ես մեկ բան կուզեի ասել. մեր զինվորականները քիչ են աղմկում, մեղմ են խոսում՝ սկսած Պաշտպանության նախարարից: Նրանք պետք է պահանջեն Հայաստանի անվտանգության բաժինը: Մենք՝ քաղաքացիներս, պետք է իմանանք, որ գեներալը սպառազինություն է պահանջում»:

Բանախոսներն անդրադարձան նաև Մանվել Գրիգոյանի շուրջ բարձրացված աղմուկին.

«Մանվել Գրիգորյանը թատերական  գեներալ է: Մարդը, եթե զինվորական համապատասխան կրթություն չի ստացել, ուրեմն այդպիսին չի կարող կոչվել: Այդ կոչումը որպես նվեր են տվել նրան: Բժիշկ կարգեիք ու գնայիք մոտը բուժվելու: Ո՞վ է տեսել ջիպերով, աղախիններով ռազմաճակատ գնան: Պատերազմը լուրջ գործ է, այդպես չի կարելի: Ագարակներ, տրակտորներ  ունի, թող վայելի ու պրոֆեսիոնալներին չխանգարի»,-խոսքն ուղղելով ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանին՝ ասաց Ազատ Արշակյանը:

«Զորահրամանատար չի՞ եղել»,-ընդմիջեց Մկրտիչ Մինասյանը:

«Զորք եղե՞լ է, որ հրամանատար լինի: Ջոկատներ էին,-պատասխանեց Ազատ Արշակյանը»:

 Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին