▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը Ղարաբաղյան հակամարտության հարցով անսպասելի առաջարկներ է արել

Armlur.am-ը գրում է.

«Վեստնիկ Կավկազա» պարբերականը ներկայացրել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ամերիկացի դիվանագետ, Կովկասի հարցով փորձագետ Մեթյու Բրայզայի հոդվածը՝ հրապարակված ամերիկյան The Atlantic Council վերլուծական կայքում:

 «Երկար ժամանակ ես չէի կարողանում լավատեսության համար հիմքեր գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար: Հակառակը, Հայաստանն ու Ադրբեջանը գրեթե վերսկսեցին պատերազմն ապրիլին, երբ երկու պետությունները բախվեցին աննախադեպ դաժանությամբ, ինչը չէր եղել վերջին 24 տարում»,- իր հոդվածում գրում է Բրայզան:

Սակայն, Բրայզայի խոսքով, երբ կրքերը հանդարտվեցին, երկու նոր առաջարկ ստացվեց. մեկը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, մյուսը՝ տարածաշրջանային բիզնես-առաջնորդի կողմից: Երկու առաջարկն էլ Վաշինգտոնի կողմից մանրակրկիտ ուսումնասիրման են արժանի, նշում է Բրայզան:

Պուտինի վերջին առաջարկի համար, ինչպես գրում է ամերիկացի դիվանագետը, հիմք է ծառայել շրջանակային համաձայնագրի ծրագիրը՝ առաջարկված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից` հայտնի որպես Մադրիդյան սկզբունքներ: Այդ փաստաթուղթը հակամարտության կարգավորման հետևյալ փաթեթն է ենթադրում.

– Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնում Լեռնային Ղարաբաղի 7 շրջանները,

– Լեռնային Ղարաբաղը ստանում է «միջանկյալ իրավական կարգավիճակ», որը պահպանում է ընթացիկ քաղաքական և տնտեսական դրությունը՝ կարգավորված Հայաստանի կողմից մինչև իրավիճակի վերջնական կարգավիճակի սահմանումը,

 – ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի ԼՂ բնակչության քվեարկության ճանապարհով. քվեարկության ժամկետները կորոշվեն ավելի ուշ,

 – Տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կմիացնի ԼՂ-ն և Հայաստանը,

 – Միջազգային խաղաղապահները կապահովեն ԼՂ բնակչության անվտանգությունը,

– Ադրբեջանը կհանի Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցման բոլոր սահմանափակումները:

Այդ սկզբունքները, ինչպես նշում է Բրայզան, հաստատվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտաքին գործերի նախարարների վերջին բանակցությունների ընթացքում, չնայած այդ համակարգը երբեք պաշտոնապես չի համաձայնեցվել: 2009թ. հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լավատեսորեն հայտարարեցին, որ, վերջին հաշվով, այդ սկզբունքները կընդունվեն: Սակայն 2009թ. վերջին Սարգսյանը փոխեց իր դիրքորոշումն ու հայտարարեց Ադրբեջանին 5 շրջանների վերադարձման հնարավորության մասին: Հունիսի 20-ին Պուտինը  ՀՀ և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ժամանակ իր գործընկերներին այդ ծուղակից դուրս գալու միջոց առաջարկեց: Պուտինն, ամենայն հավանականությամբ, ինչպես ենթադրում է ամերիկացի դիվանագետը, առաջարկել է աստիճանաբար առաջ շարժվել. Հայաստանը պետք է վերադարձնի 5 շրջանները, իսկ Ադրբեջանը՝ վերսկսի Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցությունն ու վերականգնի տնտեսական կապերը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին