▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մամեդյարովը Թբիլիսիում անդրադարձել է ԼՂ հարցով բանակցություններին




Այսօր Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ընթացքում Մամեդյարովն անդրադարձել է ԼՂ հարցով բանակցություններին:

«Ադրբեջանը կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կառուցողական բանակցություններին»,- ասել է Էլմար Մամեդյարովը՝ ավելացնելով, որ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն անթույլատրելի են համարում ներկայիս ստատուս քվոն և որ ԼՂ հակամարտության կարգավորումը կապահովի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին