▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը տաշելով գնում է.Դիվանագետը՝ այդ երկրի կողմից Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության մասին

«Չեմ կարծում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ կսանձազերծի, որովհետև իրականացնում է մի՝ ինչպես ես  եմ անվանում, բաստուրմայի քաղաքականությունը, այսինքն՝ տաշելով գնում է: Հիմքում Հայաստանի տնտեսության ոչնչացումն է, արտագաղթը մեծացնելը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց դիվանագետ Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում ընթանում է իշխանության վերաձևակերպման գործընթացը՝ սահմանադրությունների փոփոխման ճանապարհով.

«Տեսնում ենք, որ Ադրբեջանում հստակ դրված է ժառանգականության խնդիրը: Ալիևը որպես փոխնախագահ կնշանակի իր արդեն չափահաս դարձած որդուն ու, եթե իրեն մի բան պատահի՝ իշխանությունը կփոխանցվի որդուն:

Իսկ մեզ մոտ կուսակցապետություն է, և կուսակցապետը, մնալով ստվերում, կառավարելու է երկիրը»:

 Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին