▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե դատարկ չեք՝ երկրի փրկության համար ծրագիր առաջարկեք.Սադոյանի կոչը՝քաղաքական ուժերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:

Կառավարության ղեկավարը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է ՀՀ տնտեսության ներկայիս վիճակին, առկա խնդիրներին և զարգացման ուղղություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, արծարծվել են տնտեսական քաղաքականությանը, կառավարման արդյունավետությանը, փոքր և միջին ձեռնարկատիրությանը, կրթությանը և գիտությանը, բանկային համակարգին և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր:

Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետին են ներկայացվել բարձրացված խնդիրների վերաբերյալ մի շարք առաջարկություններ: Վարչապետը նշել է, որ նոր կառավարությունը, իր խնդիրները լուծելու ճանապարհին, հասարակությանը տեսնում է որպես գործընկեր, և այս տեսանկյունից Հանրային խորհուրդը խողովակներից մեկն է, որով գործադիրը հանրության հետ երկխոսություն է կառուցելու:

Արշակ Սադոյանը ողջունելով նման գործելաոճը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց.

«Այսօր կործանարար մի իրավիճակ է և կոլեկտիվ ջանքերով պետք է փոսից դուրս գանք: Ազգային համագործակցության կառավարություն ստեղծելը դարձել է խիստ հրատապ: Ես ԱԺ-ում ներկայացված կուսակցություններին և մյուս քաղաքական ուժերին կոչ եմ անում.«Եթե դուք, այսպես ասած, դատարկ չեք, ասելիք ունեք այս երկրի փրկության ճանապարհի համար, առաջարկեք ձեր ծրագրերը, ներկայացրեք նոր կառավարությանը»:

Արշակ Սադոյանը տեղեկացրեց, որ առաջիկայում վարչապետի հետ ևս մեկ հանդիպում է նախատեսված, ուստի նոր առաջարկություն են անելու, որոնց մասին ստորև՝ տեսանյութում.

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին