▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ Բրիտանիան 1919թ. սկզբին առաջարկում էր «ծովից ծով» Հայաստան

 

 

 

 

 

Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի կայքը գրում է. Առաջին աշխարհամարտից հետո Փարիզում մեկնարկած հաշտության վեհաժողովին Մեծ Բրիտանիան 1919թ փետրվարի 7-ի հուշագրում 11 կետով ձևակերպեց իր արմատական դիրքորոշումը Հայաստանի հարցում։ 11 կետերը ներկայացված են Ռիչարդ Հովհաննիսյանի «Հայաստանի Հանարապետությունը» աշխատության (հայերեն թարգմանության) 1-ին հատորում «Հայաստանը Մեծ Բրիտանիայի քաղաքականության մեջ» բաժնում։ Հատկապես հետաքրքիր են 6-րդ, 7-րդ և 10-րդ կետերը։

1․ Անջատել Օսմանյան կայսրության ոչ թուրքական մասերը։

2․ Անջատել, ի լրումն, այն երկրները, որտեղ փորձը ցույց էր տվել, որ փոքրամասնությունների զարգացումը և ինքնավար զարգացումը չի կարող երաշխավորվել թուրքական կառավարումը շարունակվելու դեպքում։ Այս կետը վերաբերում էր Հայաստանին, որտեղ թուրքերը և քրդերը միասին վերցրած մեծամասնություն էին կազմում։

3․ Չափավորել ինքնորոշման սկզբունքը, դրանում հայերը և հրեաները «պատմական պատճառներով» ուշադրության արժանի պահանջներ ունեին՝ անկախ թվաքանակի համեմատականությունից։

4․ Անջատված տարածաշրջանները հանձնել հովանավորող՝ մանդատի տեր պետության ղեկավարությանը։

5․ Պահպանել Անատոլիան իբրև թուրքական պետություն՝ նրա արևելյան սահմանները հաստատելով այն գծի երկայնքով, որտեղ թուրքական խիտ տարրը տեղի էր տալիս քրդական, թուրքական, հունական և հայկական խառն ազգաբնակչությանը։ Այսպիսիով, հյուսիսից հարավ Սամսուն-Կեսարիա-Սելեֆկե գիծը կընդգրկվեր Անատոլիական Թուրքիայի մեջ, մինչդեռ Կերասունդ (Գերիսուն)-Սվազ-Մերսին գիծը՝ ոչ։

6․ Կազմակերպել առանձին պետություն Կերասունդ-Սվազ-Մերսին գծի մյուս կողմն ընկած այն հողերում, որտեղ օսմանյան կառավարությունը չէր կամենում և ի վիճակի չէր կատարելու իր պարտավորությունները։ 

Նոր երկրինմոտավորապես Կիլիկիային և արևելյան

  վեց վիլայեթներին  պետք է տրվեր իր պատմական

  անունը՝ «Հայաստան»։

7 Հայաստանի սահմանները անցկացնել հարավում՝ 

Միջերկրական ծովի ափին գտնվող Ալեքսանդրետից մինչև Դիարբեքիր 

և Տիգրիս գետով մինչև Պարսկաստանի սահմանը,

 արևելքում՝ պարսկական սահմանով և հյուսիսում՝ Սևծովի երկայնքով 

մինչև Տրապիզոնի և Սյուրմենեի միջև ընկած մի կետ։

  ԵթեԿովկասի հայկական նահանգները մտցվեին նոր պետության մեջապա

  սահմանըհաստատվելու էր՝ ընդգրկելով ՕլթինԿարսիԱլեքսանդրապոլի

 Երևանի ևՋուլֆայի (ներառյալ՝ Նախիջևանըշրջանները։

8․ Հաշտության վեհաժողովի վրա պարտականություն դնել ապահովելու անդորրը Հայաստանում և խթանելու պետության զարգացումը։ Այս պայմանը էական էր, որովհետև անգամ կոտորածներից առաջ, որոնք սկսվեցին 1895թ, հայերն այս տարածքներում միասին վերցրած փոքրամասնություն էին կազմում, ուստիև չէին կարող կազմակերպվել որպես միատարր պետական միավոր։

9․ Հայերին, որոնք գոյություն ունեցող միակ ցայտուն կերպով ձևավորված տարրն են, իրավունք շնորհել ընտրելու իրենց առավել հարմար մանդատատեր տերություն։ Մանդատատերը պետք է աջակցի Հայաստանի վերածննդին, ապահովի արդարադատություն բոլոր ազգությունների համար և հայերին նախապատրաստի այն ժամանակին, երբ նրանք ի վիճակի կլինեն ստանձնելու վարչության լիակատար իրավասությունը։ Քանի որ հայերը եղել են կենսունակ ժողովուրդ, և հազարավոր տեղահանվածներ շուտով կհայրենադարձվեն, սպասելի է, որ նրանք ժամանակի ընթացքում իրենց երկրում թվական գերակշռության կհասնեն։

10. Համոզել Հաշտության վեհաժողովին ժամանակավոր ճանաչում շնորհել Անդրկովկասի Հայկական Հանրապետությանը, ինչպես նաև այդ տարածաշրջանում հիմնված բոլոր մյուս պետություններին, առանց, սակայն, տարհամոզելու ժողովրդին, եթե նրանք ցանկանան վերամիավորվել կամ դաշնություն կազմել Ռուսաստանի հետ։ Որպեսզի լուծվեին տարաձայնությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ղարաբաղի հայազգաբնակչությունը 

փոխանակվելու էր Երևանի նահանգի մահմեդական

 ազգաբնակչության հետ։

11․ Բաթումը և Փոթին սահմանել իբրև ազատ նավահանգիստներ և երաշխավորել տարանցիկ փոխադրումների ազատություն դեպի Անդրկովկասի բոլոր կետերը։

Բրիտանական հուշագիրը ցույց տվեց, որ Հայաստանի ապագա կացության և սահմանների հարցում Լոնդոնը և Վաշինգտոնը կանգնած էին ընդհանուր համաձայնության դիրքերում։ Արդեն 1919թ․ հունվարի 29-ին, Հաշտության վեհաժողովը բացվելուց քիչ անց, բրիտանական կայսերական պատվիրակությունը քննարկման ներկայացրեց բանաձևի մի նախագիծ, որը հանձնարարարում էր Հայաստանի ամբողջական ազատագրումը Թուրքական կայսրությունից։ Առաջարկությունը ընդունվեց հաջորդ օրը՝ Գերագույն դաշնակցային խորհրդի կողմից, որը հայտնի էր նաև իբրև Տասի խորհուրդ, և որը Վեհաժողովի որոշումները կայացնող իսկական մարմինն էր, որի մեջ մտնում էին Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի պետության ղեկավարները, արտաքին գործերի նախարարները և Ճապոնիայի նախկին վարչապետն ու արտաքին գործերի նախարարը։

Հ. Գ. Մեծ Բրիտանիայի այս առաջարկությունը, սակայն, կյանքի չկոչվեց մի քանի պատճառներով: Խորացան տարաձայնությունները դաշնակիցների միջև, իսկ Ֆրանսիան հակառակվեց: Ֆրանսիան ձգտում էր Կիլիկիան միացնել 

Սիրիային ուդառնալ մանդատատերը: Մինչ դաշնակիցները շարունակում էին վիճաբանությունները մանրամասների շուրջ, քեմալական շարժումը թափ էր հավաքում՝ դառնալով իրական ուժ, որի հետ հաշվի պիտի նստեին ինչպես դաշնակիցները, այնպես էլ՝ բոլշևիկյան Ռուսաստանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին