▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ախմախություն է... Սերժ Սարգսյանը՝ հող տալու լուրերի մասին

«Ախմախություն է առանց ԼՂՀ կարգավիճակի  Ադրբեջանին հողեր հանձնելու մասին խոսակցությունները»: Նման որակում է տվել Սերժ Սարգսյանը՝ հունվարի 20-ին Դիլիջանում ՝ զորացրված զինծառայողների հետ հանդիպմանը:

Ըստ նրա՝ մեզ համար ամենակարեւորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է, որպեսզի մենք ունենանք այնպիսի կարգավիճակ, որը հնարավորություն է տալու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հավերժ ապրել իր հողի վրա: «Իսկ թե ով է պատրաստվում հող տալ, որ հողի մասին է խոսքը, ինչի դիմաց, դրանք երկրորդական խոսակցություններ են: Մի հավատացեք նման խոսակցությունների»,-ասել է Սարգսյանն ու, դիմելով հարց տվող երիտասարդին, ասել է. «Հետո ես ո՞նց պետք է քո աչքերին նայեմ: Չե՞ս ասելու՝ «ես գնացել եմ, այդ հողը պաշտպանել եմ, իմ ընկերները զոհվել են, իսկ դուք հենց այնպես, ուղղակի վերցնում, ետ եք տալիս»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին