▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի ՀԱԿ-ը. հայտնի են ցուցակի առաջին 22 անձանց անունները

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց կուսակցության համամասնական ցուցակ, որն ունի հետեւյալ տեսքը՝

1.Լեւոն Տեր-Պետրոսյան (ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ)

2. Ստեփան Դեմիրճյան (ՀԺԿ նախագահ)

3. Լեւոն Զուրաբյան (ՀԱԿ խմբակցության ղեկավար, նա կլինի նաեւ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի շտաբի ղեկավարը)

4. Զոյա Թադեւոսյան (տնտեսագետ)

5. Արամ Մանուկյան (ՀԱԿ խմբակցության քարտուղար)

6. Գագիկ Ջհանգիրյան (նախկին զինդատախազ)

7. Վահագն Խաչատրյան (Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ)

8. Լիդա Մելիքյան (ՀԱԿ-ի Արաբկիրի կառույցի ղեկավար)

9. Դավիթ Մաթեւոսյան (նախկին պատգամավոր, նա կլինի Սյունիքում տարածքային ցուցակում)

10. Ստեփան Մինասյան (ՀԺԿ վարչության քարտուղար, կլինի ՀԺԿ-ի ներկայացուցիչը համատեղ շտաբում)

11. Գրիգորի Գրիգորյան (Հանրապետական հիվանդանոցի տնօրեն, ՀԱԿ-ի վարչության անդամ)

12. Լուսնիե Չալաբյան (ՀԺԿ, գործարար)

13. Հակոբ Հակոբյան (ՀԱկ, «Լեդի Հակոբ»)

14. Մյասնիկ Մալխասյան (ազատամարտիկ)

15. Սամվել Աբրահամյան (ՀԱԿ-ի քարտուղար)

16. Նարինե Հովհաննիսյան

17. Ավետիս Ավագյան (Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն)

18. Ռոլանդ Ավետիսյան (ՀԺԿ)

19. Վլադիմիր Կարապետյան (ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ, ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժմբի անդամ)

20. Սոֆյա Յորդեկյան (ՀԱԿ-ի Երեւանի Կենտրոնի կառույցի ղեկավար)

21. Արման Մուսինյան (ՀԱԿ-ի խոսնակ)

22. Արեգ Գեւորգյան (ՀԱԿ-ի երիտասարդներից, ակտիվիստ)

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին