▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, կօգտագործի իր ողջ զինանոցը

Հայաստանը և Եվրամիությունն ավարտել են բանակցությունները նոր համաձայնագրի շուրջ: Այն կոչվելու է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիր: Ինչպես հաղորդում է Euronews-ը, նման համաձայնություն է ձեռք բերվել  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրերս Բրյուսել կատարած այցի շրջանակներում: 

Քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները, առկա խնդիրներն ու մարտահրավերները, այդ համատեքստում անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Նախագահ Սարգսյանը Եվրոպական խորհրդարանի նախագահին ներկայացրել է արցախա-ադրբեջանական շփմնան գծում իրավիճակը և Ադրբեջանի ոչ կառուցողական և սադրիչ քայլերը: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել այն պատգամավորների ջանքերը, ովքեր անձամբ եղել են Արցախում և հստակ գիտեն, թե ի՞նչ է իրականում ցանկանում Արցախի ժողովուրդը: Սերժ Սարգսյանը դատապարտելի է համարել և իր մտահոգությունը հայտնել Եվրոպական խորհրադարանի այդ պատգամավորներին Ադրբեջանի կողմից հետախուզում հայտարարելու կապակցությամբ:

 ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի նախագահ Կարեն Բեքարյանի խոսքով՝ հստակ նշվեց, որ ապրիլյան պատերազմով ու ներկա սրացումներով Ադրբեջանը հետ է մղում բանակցային գործընթաց կոչվածը՝ դրան գումարելով նաև պայմանավորվածություններից հրաժարվելու ձեռագիրը.

 «Դրված է խնդիր՝ եթե Ադրբեջանը ցանկանում է փոխել ստատուս քվոն, դրա հնարավոր տարբերակը Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելն է: Այսինքն, Ադրբեջանի սին պատրանքները, թե սրացումների միջոցով ինչ-ինչ երաշխիքներ է քաղելու, պարզ դարձավ, որ չի աշխատում: Եվ այս համատեքստում հանդիպումներից մեկի ժամանակ նշվեց, որ երբ պահը գա՝ ՀՀ-ն որպես Արցախի անվտանգության երաշխավոր, կօգտագործի իր ողջ զինանոցը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարեն Բեքարյանը։

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին