▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ պետք է հասկանան, որ առաջին հերթին ընտրում են կուսակցությանը, հետո՝ անձին

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն անհանգստացած է.խորհրդարանական ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, սակայն ՀՀ քաղաքացիներն իրազեկված չեն, եթե այսպես շարունակվի՝ նրանց չգիտակցված ընտրություն են կատարելու.

«Մարդկանցից, որոնցից ակնկալում էին, որ կարող են գալ ու շրջապատին բացատրել, թե ինչպիսի՞ն է լինելու կարգը, չկան: Պարզվում է՝ նրանք էլ են մարդ ման գալիս, որ իրենց բացատրեն:

Պետք է այնպես անել, որ ընտրություններից մեկ օր անց մարդը չասի՝ բա ես չգիտեի, որ երբ սրան ընտրեցի, մյուսին էլ հետը ձայն տվեցի: Մարդիկ պետք է հասկանան, որ մենք առաջին հերթին ընտրում ենք կուսակցությանը, հետո՝ անձին: Մարդիկ դեռևս չգիտեն, որ երբ ինչ-որ մեկին ձայն են տալիս, դա քաղաքական ուժի ձայնն է, որը ձևավորելու է կառավարություն: Ընտրության պետք է գնալ՝ իմանալով կարգը: Քաղաքացիներին կհորդորեի, որ համամասնական ընտրակարգով շարժվեին, ոչ թե ռեյտինգայինով»,-նշեց Բաբկեն Պիպոյանը:

Անի Կարապետյան

 

 

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին