▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան ավելի ռիսկային խաղի է գնում

«Շարունակվում է Թուրքիայի տնայնացման գործընթացը, բայց այս երկիրը չի համապատասխանում ԵՄ արժեքներին, դիվանագիտության այն մեթոդներին, որոնք կիրառվում են Եվրոպայում: Օրինակ՝ նոր Սահմանադրության փոփոխությունների միջոցով տեղի է ունենում Էրդողանի միահեծան իշխանության ուժեղացում, որն անընդունելի է Եվրոպայի համար: Առավել անընդունելի է այն, որ իրենց մոտ բնակվող միլիոնավոր թուրքեր ներգրավվում են այդ գործընթացում: Սա պարզ, հասկանալի մոտեցում է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով Եվրոպան էլ իր դռները Թուրքիայի առջև չի փակում՝ հաշվի առնելով մի շարք գործոններ.

«Աշխարհաքաղաքական դիրքը, ռազմական հզորությունը, տնտեսական աճը, ներգրավվածությունը տարածաշրջանային, միգրացիոն  գործընթացում: Թուրքիան էլ հնարավորություն է ստանում ԵՄ տարբեր երկրներում բնակվող իր շուրջ 5 միլիոն քաղաքացիներին օգտագործել Եվրոպայի դեմ»,-ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը նկատում է՝

«Թուրքիան բարձրացնում է խաղադրույքներն ու ավելի ռիսկային խաղի է գնում Եվրոպայի հետ հարաբերություններում: Մինչ օրս նրան հաջողվել է տանուլ չտալ ու հասնել որոշակի ձեռքբերումների: Էրդողանն ուզում է ավելի շատ բան պոկել Եվրոպայից»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին