▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը պատրաստ է աջակցել, եթե Հայաստանն ու Թուրքիան բանակցություններ սկսեն. Լավրով

 

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններին, երբ դրանք սկսվեն, և կողջուներ հայ-թուրքական սահմանի բացումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Regional Post — Caucasus պարբերականի հետ հարցազրույցում: Նա նշել է, որ Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել 2007-2009 թվականներին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ջերմացման հարցում, բայց ավելի ուշ կարգավորման գործընթացը կանգ է առել:

«Սակայն սկզբունքորեն կարևոր է, որ կողմերը պայմանավորվելու և լուրջ, պատասխանատու որոշումներ կայացնելու ունակություն են դսրևորել: Վստահ եմ, որ Հայաստանը և Թուրքիան ունակ են կարգավորել ունեցած խնդիրները: Ընդ որում՝ շատ բան կախված է հենց նրանցից: Քաղաքական գործիչների որակը որոշվում է ոչ միայն օբյեկտիվ դժվարությունների իրատեսական վերլուծության խորությամբ, այլև լավատես լինելու ունակությամբ՝ իրենց քաղաքացիների հույսերը և ձգտումներն իրականացնելու համար: Երբ Երևանը և Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ կլինի նրանց տրամադրել ամենաակտիվ աջակցությունը»,- ասել է նա:

Նախարարը նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը չպետք է դիտարկել որպես գործընթաց, որը կարող է վնասել այլ պետություններին: Ռուսաստանը չունի գաղտնի օրակարգ, նշել է Սերգեյ Լավրովը:

«Հույս ունենք, որ Անկարայի հետ երկկողմ համագործակցության փուլային վերականգնումը կնպաստի Անդրկովկասում խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը»,- ասել է Լավրովը»,-նշել է Լավրովը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին