▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան դաշինքը կտրուկ աճ է գրանցել

«Հանրային հետաքրքրության մակարդակը 2 շաբաթում 64 տոկոսից հասել է 67-ի: Եթե սկզբում 52 տոկոսն էր պլանավորել մասնակցել ընտրություններին, 5 տոկոսը կասկածում էր, իսկ 7-ը չէր մասնակցելու, 36-ը չէր հետաքրքրվում, ապա այժմ պատկերն այլ է.36.5 տոկոսը մասնակցելու է, 5 տոկոսը շարունակում է կասկածել, իսկ չգնացողների թվաքանակը 7 տոկոսից իջել է 5.5-ի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ինչ վերաբերում է դաշինքներին, ապա համաձայն հարցումների՝ Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան դաշինքի մասին փետրվարին իմացել է 4 տոկոսը, այժմ գիտի 35 տոկոսը:

«Տեսեք, թե ինչ կտրուկ  աճ է գրանցվել: Նույնը նաև «Ելք»-ի դեպքում: Առաջ 25 տոկոս էր, այժմ՝ 34: ՀԱԿ-ը միանալով ՀԺԿ-ին՝ նվազեցրել է իր ռեյտինգը: Կտրուկ աճ է գրանցվել նաև կոմունիստական կուսակցության դեպքում՝ 1-14 տոկոս: 10 տոկոսն էլ գիտի «Ազատ դեմոկրատներ»-ի մասին»,-նշեց սոցիոլոգը՝ հավելելով.

«Այսօրվա դրությամբ ԲՀԿ-ն մարզերում գերազանցում է ՀՀԿ-ին, նույն դիրքում են ՕՐՕ-ն,  «Ելք»-ը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ»-ը: Նրանք պայքարում են 2-րդ, 3-րդ տեղերի համար:


Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին