▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի բոլոր ռազմական օբյեկտները գտնվում են Ադրբեջանի նշանառության տակ. Բաքուն պատասխանում է

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն ի պատասխան Արցախում Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ «Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս», հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Հայկական կողմը պետք է գիտակցի, որ Հայաստանի բոլոր ռազմական և ռազմավարական օբյեկտները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ ժամանակակից հրթիռների և համազարկային համակարգերի նշանառության տակ: Ցանկացած սպառնալիք Հայաստանի կողմից վճռականորեն կանխվելու է, հետևանքները Հայաստանի համար լինելու են ողբերգական և անդառնալի», - ասվում է տարածված հայտարարության մեջ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին