▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հայտնի հերոսը` սկզբում մտածեք, նոր խոսեք. Շարմազանով

Առավոտը սովորականի նման աշխատանքային էր: Բայց ծանոթանալով մամուլում տեղ գտած որոշ հրապարակումներին` հայտնաբերեցի մտքեր, որոնք մեղմ ասած` անտրամաբանական են:

Այո, կրկնում եմ «Ազատություն» ռադիոկայան հետ զրույցում արված իմ տեսակետը, որ ի տարբերություն վերջին 10-15 տարիների, այս ընտրությունների արդյունքում հասարակությունը դուրս չեկավ փողոց:

Հատուկ ուզում եմ նշել, որ սահմանադրական բարեփոխումներից հետո կայացած խորհրդարանական ընտրությունները պետք է համեմատել ոչ թե նախորդ խորհրդարանականների, այլ նախագահական ընտրությունների հետ, քանի որ այլեւս համապետական միակ ընտրությունը խորհրդարանականն է:

Հայտնի է, որ թե 2003-ի, թե 2008-ի, թե 2013-ի նախագահական ընտրություններից հետո հասարակության որոշ խմբեր ապավինեցին հետընտրական պայքարին, որը տեղի չունեցավ, կրկնում եմ, այս համապետական խորհրդարանական ընտրություններից հետո:

Եւ վերջում մեկ բարեմաղթանք. ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հայտնի հերոսը` սկզբում մտածեք, նոր խոսեք:

Հարգանքներով ՝ Էդուարդ Շարմազանով

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին