▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայիսի 3-ին կգնանք մարտի

Հայաստանում առաջին անգամ պատմական իրադարձություն կվերակերտեն: Խոսքը Թամանյան դիվիզիայի մարտերից մեկի մասին է:

Միջոցառումը տեղի կունենա մայիսի 3-ին ժամը 13:00-ին՝ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի առջև: Կներկայացվեն Գերմանիայի և ԽՍՀՄ հագուստները, զենքերը, ինչպես նաև Թամանյան դիվիզիայի կողմից գերմանական 2 շրջանի գրավումը:

Հիշեցնենք, որ 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան, ամբողջական անվանումը՝ Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիա, կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերին, Երևանում՝ 45-րդ բանակի կազմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրամանատարներ են եղել գնդապետ Սիմոն Զաքյանը, փոխգնդապետ Ա. Սարգսյանը, գնդապետ Ա. Վասիլյանը և գեներալ–մայոր Նվեր Սաֆարյանը, հետպատերազմյան տարիներին՝ գեներալ-մայորներ Ա. Կարապետյանը, Հ. Մարտիրոսյանը, Ս. Միանսարովը։ Ռազմաճակատ է մեկնել 1942 թվականի օգոստոսին։ Առաջին անգամ մարտերի մեջ է մտել սեպտեմբերին, Գրոզնու մատույցներում՝ 9-րդ բանակի կազմում։ 1943 թվականին 58-րդ բանակի կազմում՝ մասնակցել է Հյուսիսային Կովկասի, 18-րդ բանակի կազմում՝ Թաման թերակղզու ազատագրմանը, արժանացել «Թամանյան» անվանմանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին