▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա էլ իշխանությունը փորձում է դատավորներին դուր գալ

Օրերս ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ, որպեսզի դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող այն անձինք, ովքեր համապատասխանաբար 2014 եւ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեն, կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվեն նաեւ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո՝ այդպիսով երաշխավորելով դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքները: Մասնավորապես՝ վերացվում է օրենսդրական այն խոչընդոտը, ինչը դրդում է 20 տարվա դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի աշխատանքային ստաժ ձեռքբերածներին առավել բարենպաստ կենսաթոշակային սոցիալական երաշխիքը չկորցնելու համար մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ն օգտվել վերը նշված օրենքի դրույթով ամրագրված իրավակարգավորումից, իսկ ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարությանը չի զրկում կայուն եւ սահուն կադրային քաղաքականություն վարելուց:

«Համաշխարհային պրակտիկայում դատարավորի անկախության երաշխիքներից մեկն է: Ընդ որում՝ համարվում է, որ նա պետք է ապահովված լինի բարձր աշխատավարձով ոչ միայն աշխատանքի ժամանակ, այլև չունենա գայթակղություն կուտակելու՝ անարդար փողերով իր հետագա կյանքն ապահովելու համար: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հարց է՝ արդյո՞ք դա հեռահար նպատակների, երկրի զարգացումն ապահովելու, արդարության զգացումն ու վստահությունը բարձրացնելու նպատակով է արվում: 2008թ. Մարտի 1-ի դեպքերից հետո Դատախազության աշխատավարձերը բարձրացվեցին, դա դիտվեց՝ որպես կաշառք, իշխանության կողմից Դատախազությանը կաշառելու ձև: Գիտենք, որ այդքան հմուտ դատավորներով, դատապաշտպաններով ու Մարտի 1-ի դեպքերը չբացահայտվեցին: Տպավորություն է, որ հիմա էլ է իշխանությունը փորձում դատավորներին դուր գալ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին