▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայը իսլամ էր դավանել՝ իրականությունը թաքցնելով երեխաներից.Թուրք ռեժիսորի ֆիլմը

Վաղը Երևանում կցուցադրվի ազգությամբ թուրք ռեժիսոր և պրոդյուսեր Նեզահաթ Գյունդողանի և նրա կնոջ՝ Քազըմ Գյունդողանի «Վանքի երեխաները» փաստավավերագրական ֆիլմը:

Մեկ ժամ տևողությամբ ֆիլմը պատմում է ցեղասպանության ժամանակ տարբեր ճանապարհներով փրկված և քրդերի ու թուրքերի մեջ մեծացած հայ երեխաների մասին, որոնք այժմ ծեր են և տարիների հեռվից պատմում են այն դաժանությունների մասին, որոնք իրականացվել են իրենց և իրենց նախնիների նկատմամբ:

«Վավերագրական ֆիլմեր նկարահանում ենք 2004 թվականից սկսած:  Այդ տարվանից էլ սկսած՝ Դերսիմի պատմության, մշակույթի վերաբերյալ ուսումնասիրություն ենք կատարում:  Քանի որ այդ տարածաշրջանից ենք, բացի պատմական փաստերից նաև բազում պատմություններ ենք լսել: Անդրադարձել ենք նաև Դերսիմի 1937-38թթ.ցեղասպանությանը: Մարդիկ ապրելու այլ տարբերակ չեն ունեցել, քան իսլամացումը: Ֆիլմում ներկայացված հերոսն էլ է այդպիսին: Մեծ տպավորություն թողեց այն պահը, երբ տեղեկացա, որ հերոսը, ով սուննի իսլամ էր դավանել,  իրականությունը թաքցրել է երեխաներից: Նրա աղջիկը 2010 թվականին  իմացել է, որ հայ է: Պետք է նշեմ, որ հերոսին միշտ էլ հիշողությունները ուղեկցել են ու ցավը միշտ եղել է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քազըմ Գյունդողանը:

Շարունակելով վերջինին՝  Նեզահաթ Գյունդողանը նշեց, որ իրենց երկրում՝ Թուրքիայում ապրող մարդկանց մեծամասնությանը, ցավոք, ճշմարտությունը բավականաչափ չի հասել:

«Վերջին 10-15 տարիներին է սկսվել առերեսման գործընթացը: Ես ուզում եմ, որ ամեն ինչ բացահայտվի: Այդ տարածաշրջանում թուրքերն ու հայերը միասին են ապրել, սակայն Օսմանյան կայսրության ժամանակվանից սկսած թուրքերը բնիկ ժողովուրդներին արտաքսել են իրենց հայրենիքից»-ընդգծեց թուրք ռեժիսորը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին