▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ երեք նախագահների տարօրինակ քաղաքականությունը

«2001 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելան հունիսի 20-ը հռչակել է փախստականների միջազգային օր:

«1988-92թթ. մեզ հետ կատարվածը ցեղասպանություն էր: Հայաթափվեցին մեր հայրենիքի կարևոր հատվածները՝ Գարդմանը, Ուտիքը, Սումգայիթը, Նախիջևանը...:

Արդյունքում 660.000-ից ավելի հայեր դարձան փախստական:Հայաստան մուտք գործած 420.000 հայերից այսօր այստեղ կարծեմ մոտ 70.000 է մնացել, շատերը հեռացել են: ՀՀ երեք նախագահների ժամանակ տարօրինակ ձևով տարվել է մի քաղաքականություն, որով բացարձակ մոռացել են 660 հազար հայ փախստականների մասին։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մի քանի տարի առաջ աշխատություն հրապարակեց` «Անջատում` հանուն փրկության»։ Դա վերաբերում էր ԼՂԻՄ-ին, բայց չգիտես թե ինչու՝ ոչ Բաքվի, Գարդմանի, Գանձակի հայերին: Մենք հանդիպեցինք նրանց իրավաբանի հետ, բայց ապարդյուն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը: 

Նրա խոսքով՝ պետք է ճանաչել փախստականի կարգավիճակը, իսկ եթե ոչ՝ տարածքը միջազգային դաշտում դառնում է օկուպացված:

«Շատերն են խոսում ոչ մի թիզ հող չզիջելու մասին, սակայն դա չի հիմնավորվում քաղաքական դաշտում։ Եթե Մինսկի խմբի հետ խոսելիս ոչ մի թիզ հողի մասին խոսեն՝ նրանք շատ հիմնավորումներ կբերեն: Պետք է խոսեն փախստականների իրավունքների մասին»,-ընդգծեց Մարիամ Ավագյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին