▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում համատարած աղքատացում է, սրանով նաև Աֆրիկայից է տարբերվում

ԱԺ-ում ներկայացվեց Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը՝ 2017-2022 թվականների համար:

Այսպիսով՝ 5 տարում նախատեսվում է ունենալ տարեկան միջինը 5 տոկոս տնտեսական աճ, աղքատության գրեթե կիսով չափ կրճատել, նվազագույն աշխատավարձը բարձրացնել, արտահանման ծավալների զգալի աճ ապահովել, անհանդուրժողականություն դրսևորել կոռուպցիայի նկատմամբ, զարգացած տնտեսություն, ինչպես նաև նոր աշխատատեղեր ունենալ, տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվն առնվազն 3 միլիոնի հասցնել: Ծրագրի հիմքում նաև  անվտանգ, արդար, Անկախ և խելացի Հայաստանի տեսլականն է:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նկատում է՝ ծրագրում խոսում են աղքատության կրճատման մասին, այնինչ պետք է կոչվեր աղքատության հաղթահարման ծրագիր:

 «Հայաստանում ոչ թե Աֆրիկայի նման աղքատություն է, այլ համատարած աղքատացում է տեղի ունեցել ու մինչ օրս շարունակվում է: Մեզ մոտ ժողովուրդը միանգամից է աղքատացել և մենք գիտենք պատճառները: Դրանցից մեկը անարդյունավետ կառավարումն է: Մասնագետները նշում են՝ չկա աղքատ երկիր, կա աղքատիկ կառավարում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լարիսա Ալավերդյանը՝ շարունակելով.

«Մեր կազմակերպությունը կարոտ է մնում որպեսզի սոցիալական խմբերում ընդգրկվեն Սումգայիթում սպանված մարդկանց ընտանիքները: Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա կցանկանայի հասկանալ, թե դա հաղթահարելու ձևերը որո՞նք են: Հանձնաժողով են ստեղծում, որ ինքն իրեն պատժի՞,-դա ինձ համար համոզիչ չէ»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին