▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ հանդիպումը «խնդիր» է անվանել

Հուլիսի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Սիրիուս» ուսումնական կենտրոնի երեխաների հետ հանդիպման ժամանակ խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայանալիք հանդիպման մասին՝ այն անվանելով «խնդիր» ։

Համապատասխան արտահայտությունը Պուտինն արել է՝ պատասխանելով NTV հեռուստաընկերության հաղորդավարի արտահայտած մտքին:

NTV-ի հաղորդավարը ենթադրել է, որ երեխաների հետ հանդիպման երկարաձգումը կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ Պուտինը նվերներ է պատրաստել միայն այդ օրն իրենց ծննդյան տարեդարձը նշող հանդիպման մասնակիցների համար։ Ի պատասխան Պուտինն ասել է, որ խնդիրն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն է:

«Խնդիր կունենամ մեկ ժամից: Մեկ ժամից հանդիպում եմ Ադրբեջանի նախագահի հետ», - ասել է Վլադիմիր Պուտինը:

Հիշեցնենք, որ Սոչիում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի շրջանակում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային թեմաներին առնչվող հարցեր:, ինչպես նաև Արցախի խնդիրը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին